լրահոս

  • ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ

    ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ

    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային…

  • Արարատի մարզում հայտնաբերվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն

    Արարատի մարզում հայտնաբերվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն

    Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որ վերաբերում է կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելուն, բացահայտել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և…

  • Հունվարի 30-ին Երևանում ծնվել է 53 երեխա

    Հունվարի 30-ին Երևանում ծնվել է 53 երեխա

    Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 30-ին մայրաքաղաքում ծնվել է 53 երեխա:

  • Շակիրան նոր երգ կթողարկի նախկին ամուսնու մասին

    Շակիրան նոր երգ կթողարկի նախկին ամուսնու մասին

    Հունվարի սկզբին Շակիրան երգ թողարկեց Ժերար Պիկեի մասին: Ու թեև «վրեժի երգում» չի նշվում ֆուտբոլիստի անունը, սակայն համացանցի օգտատերերը վստահ են, որ խոսքը նրա մասին է։ Կարծում ենք, որ ամեն ինչ պարզ է այս տողերից. «Դու Ferrari-ին փոխարինեցիր Twingo-ով։ Քո Rolex-ը՝ Casio-ով»։ Ի դեպ, «53» թրեքն անհավանական հայտնի է դարձել։ Մի քանի օրում այս երգով…

  • Հնդկաստանում ոստիկանը կրակելով սպանել է առողջապահության նախարարին

    Հնդկաստանում ոստիկանը կրակելով սպանել է առողջապահության նախարարին

    Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա կրակել է ոստիկանը, և նա մահացել է ստացած վերքերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նաբա Կիսոր Դասը գնդակահարվել և սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արեւմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, երբ տեղական գրասենյակը բացելուց առաջ կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար իջել է իր մեքենայից,…

  • ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Զիեշին

    ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Զիեշին

    Կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է հեռանալ «Չելսիից»՝ տեղափոխվելով Ֆրանսիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն հետաքրքրված է մարոկկացու ծառայություններով, իսկ ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է միանալ փարիզցիներին: Մինչդեռ ակումբների միջև համաձայնություն չկա, բայց բանակցություններն ընթացքի մեջ են։ Ընթացիկ մրցաշրջանում Զիեշը Պրեմիեր լիգայում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

  • Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. վերջինս ձերբակալվել է

    Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. վերջինս ձերբակալվել է

    Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):…

  • Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք

    Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում…

  • Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան և Աշտարակ քաղաքներում և Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի…

  • Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության

    Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության

    Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրանց բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։  

  • Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկը

    Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկը

    Սաուդյան Արաբիայում երկրպագուները տրորել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասրի» անվանական մարզաշապիկները: Միջադեպը տեղի է ունեցել Սուպերգավաթի խաղի ավարտից հետո, որում «Ալ-Նասրը» 1-3 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին», իսկ անձամբ պորտուգալացին խաղի սկզբում չի կարողացել լավ հնարավորությունը գոլի վերածել: Ի սկզբանե ենթադրվում էր, որ նրանք «Ալ-Նասրի» երկրպագուներն են և որոշել են այդկերպ արտահայտել իրենց դժգոհությունն աստղային ֆուտբոլիստի…

  • Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արարատի մարզում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային…

  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

    ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

    Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրությանը։ «ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են…

  • Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ

    Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ

    Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ: Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում…