լրահոս
Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել
Արցախի շրջափակման 50-րդ օրը, կառավարության տեղեկագրում հրապարակվել են վիճակագրական թարմացված տվյալներ. 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի…
Tata Steel Masters․ Գիրին՝ մրցաշարի հաղթող, Արոնյանը 7-րդն է
Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվել է Tata Steel Masters մրցաշարը։ Մրցաշարի հաղթող է դարձել Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին՝ վաստակելով 8,5 միավոր։ Նրան ընդամենը կես միավոր են զիջել Մագնուս Կարլսենն ու Նոդիրբեկ Աբդուսատտորովը։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 6,5 միավոր։
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: ՊԵԿ նախագահը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար: «Ընդգծել…
Հայանիստ գյուղում այրվել է ավտոմեքենա, ուղևորները հոսպիտալացվել են
Հունվարի 30-ին՝ ժամը 09:15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Հայանիստ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հայանիստ գյուղի խաչմերուկի մոտակայքում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի…
Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 27-29-ը մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 141 երեխա:
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթերի ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր…
Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը
Մենք ամբողջությամբ կասեցրել ենք Իրանում դեսպանատան դիվանագիտական գործունեությունը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Պաշտոնյան նշել է, որ կան որոշակի շահարկումներ, թե իբր դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել: «Այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի, նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- ընդգծել է Խալաֆովը։…
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Տեղեկությունը 1lurer-ին հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանում մինչ այս պահը պահվում է 33 անձ:
ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Սաբատո դե Սարնոն նշանակվել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն
Kering-ը և Gucci-ն հայտնել են իտալական ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրենի՝ Սաբադո դե Սարնոյի անունը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ալեսանդրո Միքելեին, ով պաշտոնը լքել էր անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ մասին գրում է WWD-ն։ Դե Սարնոյի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Դիզայները կենթարկվի ապրանքանիշի նախագահ և գործադիր տնօրեն Մարկո Բիզարիին: «Ես ուրախ…
Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ Ալ Նասրի գլխավոր մարզիչ
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։ Մասնագետի կարծիքով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։ «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։ Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել…
Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ: «Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության…
Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ալավերդի քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված…
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:














