լրահոս

  • Ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք

    Ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք

    Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հարկերից խուսափելու՝ 4, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, ծեծի, խոշտանգման, ինքնախեղման, սպառնալիքի…

  • Հանդիպել են Հայաստանի և Լեհաստաի ԱԳ նախարարները

    Հանդիպել են Հայաստանի և Լեհաստաի ԱԳ նախարարները

    Հայաստանի ԱԳ նախարարը  պաշտոնական այցելել է Լեհաստան։ Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

  • Բավարիան ամենաշատն է ծախսել նոր տրանսֆերների համար:

    Բավարիան ամենաշատն է ծախսել նոր տրանսֆերների համար:

    Այս պահին մյունխենյան ակումբն ընդհանուր առմամբ ծախսել է 120,5 միլիոն եվրո։ Ամենաշատ ծախսած 10 ակումբներն են ․ 1. Բավարիա՝ 120,5 մլն եվրո 2. Մանչեսթեր Սիթի՝ 108,75 3. Բարսելոնա՝ 103 4. Արսենալ՝ 97.06 5. Չելսի՝ 94,2 6. Բորուսիա Դորտմունդ՝ 86 7. Լիվերպուլ՝ 85,8 8. Ռեալ Մադրիդ՝ 80 9. ՊՍԺ՝ 79,5 10. Մանչեսթեր Յունայթեդ՝ 72,37  

  • Ինդոնեզիայի ափերի մոտ նավը խորտակվել է

    Ինդոնեզիայի ափերի մոտ նավը խորտակվել է

    Մարդատար նավ Է ջրասույզ եղել Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ: Հայտնում  Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել Է: Գործակալության տվյալներով՝ նավը խորտակվել Է Հյուսիսային Մալուկուի նահանգից ոչ հեռու, այլ մանրամասնություններ չեն հայտնում:

  • ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի աշխատանքը կասեցվել է

    ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի աշխատանքը կասեցվել է

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։ Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության…

  • Հրդեհ Մարմարիկ գյուղում

    Հրդեհ Մարմարիկ գյուղում

    Հուլիսի 19-ին, ժամը 11:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Հրդեհի ահազանգ Կապան քաղաքում Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

  • Ինչու է կանաչում Սևանա լիճը. ՇՄ նախարարության պարզաբանումը

    Ինչու է կանաչում Սևանա լիճը. ՇՄ նախարարության պարզաբանումը

    ՇՄ նախարարությունը հայտնում է՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ. ջրի բարձր ջերմաստիճան. լույսի բավականին մեծ ինտենսիվություն. լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի…

  • Ադրբեջանը և ԵՄ-ն էներգետիկ ոլորտում ռազմավարական հուշագիր են ստորագրել

    Ադրբեջանը և ԵՄ-ն էներգետիկ ոլորտում ռազմավարական հուշագիր են ստորագրել

    Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են կրկնապատկել ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի Եվրամիություն: Բաքվում կայացած հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ որոշել է դիվերսիֆիկացվել Ռուսաստանից և գտնել ավելի վստահելի գործընկերներ, այդ թվում՝ Ադրբեջանը: Մամուլիս ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել…

  • Պյոնտեկը կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա

    Պյոնտեկը կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա

    Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ըստ ինսայդերի՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երկու ներկայացուցիչներ։ Լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։  

  • Իսպանիայում ավելի քան 30 բնակավայրեր են տարհանել անտառային հրդեհի պատճառով

    Իսպանիայում ավելի քան 30 բնակավայրեր են տարհանել անտառային հրդեհի պատճառով

    Իսպանիայի հյուսիս – արևմուտքի Սամորայի նահանգում տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարածաշրջանի շտապ օգնության ծառայությունը: Ըստ ծառայության հայտնած տեղեկատվությոան՝ կրակը մոլեգնում Է Լոսասիո մունիցիպալիտետի շրջանում: Դրա պատճառով շուրջ 6 հազար մարդ հարկադրված Է եղել ժամանակավորապես լքելու տունը: Ինչպես հայտնում Է Europa Press գործակալությունը,…

  • Azat TV

    Սա իրավունքի, օրենքի գերակայության պայքար է. Գարեգին Միսկարյան

    Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում. Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրագրի ստորագրահավաքի բորոր մասնակիցներն, և բոլոր նրանց ովքեր տարբեր կերպ կապվում և իրենց աջակցություն էին/են հայտնում մեզ։ Երեևի ավելորդ է ասել, որ ԲՀԿ երիտթևի ու Կենտրոն հը տարածած կեղծիքը, թե մենք ինչ որ տեղից ֆինանսավորվում ենք, ու դա է…

  • Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Արմեն Գրիգորյան

    Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Արմեն Գրիգորյան

    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում . – Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային…

  • ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

    ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի…

  • Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը. ՔԿ

    Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը: Ավելի վաղ հայտնել էինք 2022 թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային…