Ադրբեջանը և ԵՄ-ն էներգետիկ ոլորտում ռազմավարական հուշագիր են ստորագրել

Միացեք մեզ՝
aliev

Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են կրկնապատկել ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի Եվրամիություն:

Բաքվում կայացած հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ որոշել է դիվերսիֆիկացվել Ռուսաստանից և գտնել ավելի վստահելի գործընկերներ, այդ թվում՝ Ադրբեջանը:

Մամուլիս ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ կողմերը քննարկել են Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի կնքումը, որն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին։ Դրա նպատակը կողմերի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումն է։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանին անվանել է «առանցքային և հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում»։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մինչև 2024 թվականը 60 միլիոն եվրո կներդնի Ադրբեջանում։

Ամենաթարմ