խորհրդակցություն
2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք…
ԿԳՄՍ նախարարությունը արդյունավետ կառավարման կարիգ ունի. Դումանյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: Մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը: Վահրամ Դումանյանը նշել է,…
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Ներկայացված ծրագրերի ծավալն ու…
Վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ…
Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքից: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին. «2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները,…
Անդրանիկ Փիլոյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նախարար Փիլոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը: Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը…
Արցախի բնակչության համար 1 տարի անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները. Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է կատարել, որում ասվում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Որոշում ենք կայացրել. Ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները…
Վարչապետի մոտ քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման…
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ…
Պուտինը ԱԽ մշտական անդամների հետ հերթական անգամ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: «Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի և կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը», – հայտնել է Պեսկովը: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Թուրքիայի իր դեսպանին
Ֆրանսիայի իշխանությունները վճռականորեն դատապարտել են երկրի առաջնորդ Էմանուել Մակրոնի «հիվանդ հոգեկանի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Հայտնի է, որ միջադեպի պատճառով Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Անկարայում իր դեսպանին: Այս մասին տեղեկանում ենք France-Presse-ից: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ Էրդողանը ասել է, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի:
Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախ. անցկացվել է խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարության կայքը տեղեկացնում է, որ վարչապետն այցելել է Արցախ և անցկացրել խորհրդակցություն: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից…
Տոնոյանը վաղ առավոտյան խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈւ ԳՇ և ԶՈւ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված…
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ: Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդի կողմից ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները: Նախագահ Հարությունյանը ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ…














