Տոնոյանը վաղ առավոտյան խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակող՝

Գավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Ամենադիտվածներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈւ ԳՇ և ԶՈւ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։

Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3279179112118226?__cft__%5B0%5D=AZVziEp588bmbst_sg9jt4fMBoDYZ6AemDfIhBnvSPBzBcdz2Hp-lPeO4nZV7Ab4t2eMbpGV0u7sY9p8tRQZsC2zkuyZPEMGNDSNqeTfTDvpzw-sj41irK025jAwzlA6BaM&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ