կալանք
ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: «ՀՔԾ-ն Ռոբերտ քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել», – ասաց նա: Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին:…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը,…
Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։ «Դեկտեմբերի 26-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», – հավելեց Խաչատրյանը: Հանձնման…
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի նախկի պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը…
Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմել են ՀՔԾ
Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց պաշտպանյալը կարիք ունի շտապ բժշկական միջամտության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նպատակով փաստաբանները դիմում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը: «Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում…
Սամվել Մայրապետյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը, և այսօր նա գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, Aysor.am-ին տեղեկացրեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը, որպես գրավի չափ, սահմանել էր 30 մլն դրամ, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ «Այսօր ժամը 15։00-ի սահմաններում գրավի գումարը փոխանցվել է,…











