fbpx
Իրավական

Դատարանը քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքը երկարացնելու հարցը

news.am-ը գրում է՝

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

Նշենք, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը:  Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:


Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը NEWS.am-ին հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է:




ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ