կալանք
Արշակ Սրբազանի կալանքի հարցը դատարանում
Արշակ Սրբազանի կալանքի հարցը քննարկվում է դատարանում՝ կապված թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքի հետ։
Բրիտանացի զույգը ազատվել է Թալիբանի կալանքից և վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ ուրախության ու հարցերի ներքո
Թալիբանի կողմից գրեթե ութ ամիս կալանքի տակ պահվելուց հետո Պիտեր և Բարբի Ռեյնոլդսները վերադարձել են Մեծ Բրիտանիա: Դիվանագիտական ջանքերի, Կատարի միջնորդության, ՄԱԿ-ի և ընտանիքի կոչերի արդյունքում նրանց ազատումը ուրախություն է բերել, սակայն կալանավորման պատճառների և Աֆղանստանում այլ օտարերկրյա քաղաքացիների ճակատագրի հարցերը մնում են բաց:
Կալանք է դրվել Սերժ Սարգսյանի և նրա դստեր գույքի վրա
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցադիմումը։ Այս գործով որպես պատասխանող անցնում են նաև Սարգսյանի երկու դուստրը՝ Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը: «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից: Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի…
Իրանի զինված ուժերի էլիտար զորամիավորումները մաքսանենգ նավթով նավ են կալանքի վերցրել
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը կալանքի են վերցրել 11 հազար տոննա մաքսանենգ նավթով նավ: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել Պարսից ծոցում: «Ի կատարումն Հորմոզգանի նահանգի դատավորի որոշման Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի 1-ին ռազմածովային օկրուգի զինծառայողները կալանել են օտարերկրյա բեռնախոսադրող նավ՝ 11 հազար տոննա մաքսանենգ…
Մհեր Սեդրակյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի, վաղ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի…
Մամիկոն Ասլանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Կալանքի մեջ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Ֆեյսբուքում մանրամասնել է՝ Ասլանյանը ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մամիկոն Ասլանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 8 դրվագով պաշտոնեական…
Երկիր մեդիայի տնօրենի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպան Վահե Եփրիկյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Եսայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։
Ազատության մեջ հայտնված մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել
2021 թ. ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ բռնություններ կիրառելու, ծանր վիրավորանք հասցնելու, սպանելու սպառնալիքներ հասցնելու, ընտանեկան բռնության հետ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն մեկ վարությում քննվող քրեական գործով 2021 թ. հոկտեմբերի 25-ին Ս.Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական…
Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելվել է
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մեղադրանքը լրացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու հոդվածով: Տեղեկությունը Լուրերին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն» ու մյուսները կմնան կալանքի տակ, բացի մեկից․ դատարանը հրապարակեց որոշումը
Անպիտան հրթիռների գնման գործով դատական նիստերը շարունակվում են։ Պաշտպանական կողմը միջնորդել էր ազատ արձակել ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին, իսկ մյուսների՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի վերաբերյալ ներկայացվել էին խափանման…
Դատարանը որոշեց կալանքի տակ թողնել Առուշ Առուշանյանին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին որոշեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Նշենք, որ նրա դեմ մեղադրական ցուցմունք ներկայացրած Լուսինե Ավետյանը հրաժարվել է դրանից։
Ման Սիթիի պաշտպանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության համար․ սա թվով 7-րդն է
Այս տարվա օգոստոսից կալանքի տակ գտնվող «Մանչեսթեր Սիթիի» Ֆրանսիացի ֆուտբոլիստ Բենջամին Մենդիի վիճակը գնալով ծանրանում է․ նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հերթական գործով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Մենդին արդեն մեղադրվում է 12 քրգործով, որոնցից 7-ի դեպքում նրան առաջադրվել է բռնաբարության, իսկ 5-ի դեպքում՝ կանանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների գործադրելու համար։ Ըստ…
Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ գույքերի վրա կալանք է դրվել
Կալանքի տակ են դրվել ՀՀ ԱԺ ներկայիս պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ինչպես նաև՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ ուսումնասիրվել է նրանց գույքի օրինակությունը, նրանք…
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել: «Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի,…
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Փողերի լվացման, կաշառք վերցնելու ու գույքի հափշտակման համար մեղադրվող նախկին գլխավոր դատախաղ, Քննչական ծառայության նախկին պետ Աղվան Հովսեփյանը մնա կալանքի տակ, նրա խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ նախկին պաշտոնյայի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ կալանավորումը գրավով փոխարինելու համար, բայց դատարանը մերժել է…















