Կապան
Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է, որ Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է: «Ճանապարհը նոր է բացվել, շուտով երթևեկությունը կվերականգնվի»,- ասաց Փարսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ…
Ադրբեջանը Հայաստանին տեղեկություն է փոխանցել, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակվել են․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Թշնամին հետևում է ՀՀ-ի ներքաղաքական կյանքին ու ցանկացած լարման պարագայում գնում սադրանքի Ադրբեջանը հարվածում է…
Իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն․ Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին։ Նա նշեց, որ դրա արդյունքում իրանական բեռնատար ավտոմեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, բայց խնդիր ունեն Երևան հասնելու։ Քերոբյանի խոսքով՝ նրանք օգտվում են այլընտրանքային ճանապարհից, որը սակայն նախատեսված չէ բեռնատարների համար, բայց, այնուամենայնիվ, այն գործում է։ Նախարարն ասաց, որ խիստ մտահոգված են…
Ադրբեջանը հարվածում է խաղաղության օրակարգին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի սկզբում խոսեց նաև ադրբեջանական զինծառայողների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելուն։ Նա ասաց, որ դա հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետր երկարությամբ վիճարկելի հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահներ՝ ապահովելու ճանապարհի անվտանգությունը։ Փաշինյանը վստահաբար պնդեց, որ այս ակցիան Ադրբեջանն արել է խաղաղության…
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի իրավիճակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին: «Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են…
ԱԱԾ հայտարարությունը՝ ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու վերաբերյալ
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածներից մեկը ու հրաժարվում են բացել։ Այս խնդրի մասով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի…
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքեր, Կորյունի փ. 23, 23/37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նորք Մարաշ՝ Նորք 7 փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր մանկապարտեզ,…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Ուշադրություն Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:…
ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ
Օգոստոսի 12-ին ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ։ «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ: Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ…
Եղանակը Հայաստանում և Արցախում
ՀՀ արտակարգ իրավիճակների ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 5-ի ցերեկը, 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում…
Գեղիի բնակիչը 6000 քառակուսի մետր տարածքում ապօրինի շինարարություն է իրականացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կապանի բաժնի ոստիկանները հուլիսի 28-ին շրջայց են կատարել ու պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի բնակիչներից մեկը Գեղի գետի ափին ապօրինի շինարարություն է իրականացրել։ Պարզվել է նաև, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք քայլեր չեն ձեռնարկել՝ ապօրինությունը կասեցնելու ուղղությամբ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող համայքնապետերին սատարող ստորագրահավաքը` հերթական բեմադրություն
«Հայաստան» դաշինքի կողմից քաղաքացիներին ընտրակաշառք բաժանալու մի շարք դեպքերի բացահայտումից հետո Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը ամեն կերպ փորձում է հասարակության աչքին թոզ փչել և ներկայանալ որպես քաղաքական հալածյալ։ Սյունիքում ողջ հնարավորությունները գեներացրած և մի խումբ համայնքապետերի վրա հույսը դրած՝ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների արդյունքների տեսքով անակնկալի չէր սպասում։ Դաշինքի ցուցակում Սյունիքի համայնքապետերի ներգրավումը, պարզ է,…
Ալիևը ընդունում է, որ Ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ
Հուլիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ «Հարց․ Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան․ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է…














