կոսովո
Սերբիայի նախագահը խոստովանել է, որ կորցրել են Կոսովոն
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադն այլևս չի վերահսկում իրավիճակը չճանաչված Կոսովոյում։ «Մենք պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,-ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես է պետք զարգացնել հարաբերությունները Կոսովոյի հետ։ Նա նաև հավելել է, որ ինքը կողմ է Կոսովոյի հետ հարաբերությունների բարելավմանը։ Բացի դրանից՝ Վուչիչը հայտարարել է,…
Գերմանիան և Ֆրանսիան ավելի ակտիվ են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի երկխոսությանը
Գերմանիան և Ֆրանսիան` Եվրամիության հետ միասին, ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը: Այդ մասին Արևմտյան Բալկանների երկրների և ԵՄ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Ապրիլի 29-ին Բեռլինում տեղի է ունեցել Արևմտյան Բալկանների պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Հրավիրված էին Ալբանիայի,…
Կոսովոյի առաջնորդը պատրաստ է զիջել տարածքների մի մասը հանուն Բելգրադի հետ համաձայնության
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զիջել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում, փոխանցում է Կոսովոյի «Gazeta express» թերթը: «Եթե սահմանի փոքր շտկումը վերջնական համաձայնության գինն է, դա պետք է ընդունելի լինի»,- հայտարարել է Թաչին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ…
Ձնահոսքի հետևանքով Կոսովոյում փոխնախարար է մահացել
Կոսովոյի սփյուռքի հարցերով փոխնախարար Արիան Դացին մահացել է ձնահոսքի զանգվածի տակ, հաղորդում է korrespondent-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ վերջինս սահում էր դահուկներով։ Արիան Դացիի դին հայտնաբերել են փրկարարները:




