Հայկ Մարության
Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն. աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետը: Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք…
Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական…
Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս տարի Հանրապետության հրապարակը նոր տոնածառ է ունենալու: Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից: Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն…
Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը գրում է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ…
Կարգադրվել է չնախատեսված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք…
Քաղաքապետարանը դիտարկում է նոր աղբավայրի և աղբի վերամշակման գործարանի կառուցման առաջարկները
Քաղաքապետարանում ուսումնասիրում են աղբի վերամշակման ուղղությամբ մասնավոր ընկերություններից ստացված առաջարկները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո։ Հայտնում է azatutyun.am-ը: Համաձայնագրի շրջանակներում Հայաստան կայցելեն ֆրանսիացի մասնագետներ՝ հանրային տրանսպորտի և աղբահանության ոլորում խորհրդատվություն տրամադրելու նպատակով․ – «Ծրագիր ունենք, որը…






