հանքի շահագործում
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։ Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման…
ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ «Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում»,-…
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբն այցելել է Վայքի Ոստիկանություն բերման ենթարկվածներին
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: «Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ: Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական…
Լիդիանը հեռացվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից
2020թ-ի փետրվարի 5-ին Լիդիանը հեռացվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Change.org կայքից։ «Սա շատ էական միջանկյալ հաղթանակ է, որին հասել ենք բոլորիս ջանքերով: Այս հաջողությանը հասնելու համար հատկապես կարևոր է եղել Ամուլսար տանող ճանապարհների արդեն 17 ամիս շարունակվող շրջափակումը և Ջերմուկ համայնքի բնակիչների հստակ դիրքորոշումն՝ ընդդեմ հանքի»,-նշված է…
«Լիդիան»-ը ներկայացրել է հնագիտական աշխատանքների արդյունքը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ, ներկայացնում է «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տևած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները: Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին քննարկվելու են ներդրումներից բացի Ամուլսարում հնագիտական աշխատանքների արդյունքները: Իսկ հանձնաժողովի նախագահը…
Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը․ Զոհրաբյան
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա ևս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել և «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում…
Չնայած հանքը չի աշխատում, մենք մեզ պարտված ենք զգում․ Շիրակ Բունիաթյանը պատմել է ոստիկանների հետ հանդիպման մասին
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկ տեղի ունեցած հանդիպումից մի դրվագով եմ ուզում կիսվել, որը դեռ երկար պիտի մնա իմ մտքում ։ Բարձրաստիճան ոստիկանների և մարզպետի հետ հանդիպման ժամանակ, մեր Արմենը մի այսպիսի միտք արտահայտեց՝ ասելով. -Պարոնա՛յք ես կարծում եմ մենք ոչ թե հիմի պետք է քննարկեինք ձմեռացման հարցը, այլ փորձեինք միասին…
Ի՞նչ ենք թողնում ժառանգություն մեր սերունդին․ Շիրակ Բունիաթյան
Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԱՄՈՒԼՍԱՐԻ պայքարը սերունդների առաջ մեր պարտքն է։ Ես ծնվել եմ Ջերմուկում, սա իմ ծննդավայրն է, իմ տունը։ Ես ու իմ սերնդակիցները որպես ժառանգություն մեր ավագ սերնդից ժառանգել ենք մաքուր և անապակ միջավայր ։ Ճիշտ է՝ Ջերմուկը, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերը, ունի բազում մեծ և փոքր խնդիրներ, բայց…
Պարզվե՞ց, թե այդ 130 հոգուց ովքեր էին վճարովի ակտիվիստները․ Արթուր Գրիգորյան
Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ Ջերմուկում հանդիպում է եղել գործող իշխանության ներկայացուցիչների ու բնակիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Միքայել Զոլյնանը, Մարիա Կարապետյանը, Մերի Գալստյանը: Պարզ է, որ 130 հոգանոց հանդիպման բովանդակությունը հասնելու էր հետաքրքրված մարդկանց, ես էլ եմ տեղյակ: Հարկ…
Ավինյանին ասեք, որ իրավունք չունի հանուն Ամուլսարի պայքարը ուղղորդված ներկայացնելու․ Անի Խաչատրյան
Բնապահպանական ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ Տիգրան Ավինյանին ասեք, որ իրանից ոչինչ չի ներկայացնում, որ եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել ա փոխվարչապետի աթոռին, իրավունք չունի տարբեր հարթակներից հանուն Ամուլսարի պայքարը որպես ուղղորդված կամ այլ ուժերի կողմից ֆինանսավորված ներկայացնի։ Էդ աթոռը մի օր տակդ ա, մի օր՝ մեջքիդ։ Մի քիչ խելք…
«Լիդիան Արմենիան» ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմել է ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի…
Հանրային խորհրդում քննարկում է եղել Ամուլսարի վերաբերյալ
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, աշխատանքային փակ նիստ է անցկացրել։ Այս մասին հայտնում են Հանրային խորհրդից։ Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդան…
ՀԲՃ անդամը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Ամուլսարի խնդիրը
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող…
Եթե Ամուլսարի հարցով կոշտ գործողություններ լինեն, վարչապետը վերադառնալիս կտեսնի հների մոտ ուղարկված քաղաքական իր թիմին․ բնապահպան
Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է՝ ակտիվ շրջանառվում է այն միտքը, որ Փաշինյանի ԱՄՆ մեկնելուց հետո կոշտ գործողություններ պիտի լինեն, և Ամուլսարի մուտքերը հների մեթոդներով պիտի բացեն։ Այդ խոսակությունները, ճիշտ է, դեռ ուղղակի խոսակցության մակարդակից չեն բարձրացել, ու ես դրանց չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում։ Սակայն վստահ…
Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով որոշում կայացնելու համար ահրաժեշտ է համարում դե յուրե և դե ֆակտո ստանալ մեկ հարցի պատասխան. շահագործումն էկոլոգիական աղե՞տ է, թե ոչ: Նա կարևորում է այս հարցում մինչև վերջ ճշմարտության հետևից գնալը։ Վարչապետն այս մասին խոսեց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Ամուլսարի հարցով կա վերջնական…