հերքում

  • Հայաստանը հերքում է Ադրբեջանի կողմից սահմանին կրակելու պնդումը

    Հայաստանը հերքում է Ադրբեջանի կողմից սահմանին կրակելու պնդումը

    Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հայտարարությունը, թե ապրիլի 8-ին հայկական ուժերը կրակ են բացել հարավարևելյան սահմանին գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանը նաև կրկնել է զինադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու իր կոչը։

  • ՀՀ ՊՆ-ն հերքում է ԱԹՍ-ով սահմանի օդային հատման մասին լուրերը

    ՀՀ ՊՆ-ն հերքում է ԱԹՍ-ով սահմանի օդային հատման մասին լուրերը

    Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութի ուղեկցությամբ տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով Հայաստանի պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում։ Կարևոր է, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկատվության ստուգում է իրականացնում՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը։ Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ կոչ է արել չհավատալ չստուգված աղբյուրներից տարածվող…

  • Հայաստանից Արցախ զինծառայողներ և զենք չեն տեղափոխվել. հերքում

    Հայաստանից Արցախ զինծառայողներ և զենք չեն տեղափոխվել. հերքում

    Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ: Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն Արցախի խաղաղ բնակիչներին…

  • Սահմանապահ Երասխում մարտական գործողություն չի իրականացվում. հերքում

    Սահմանապահ Երասխում մարտական գործողություն չի իրականացվում. հերքում

    Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտական գործողություն չի իրականացվում. այս մասին ասվում է համայնքի տարածած հայտարարության մեջ: «Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։ Հորդորում ենք չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին»,- ասված է Արարատ համայնքի…

  • 168.am-ի տարածած տեղեկությունն անհեթեթություն է. ՊՆ-ն հերքում է պահանջում

    168.am-ի տարածած տեղեկությունն անհեթեթություն է. ՊՆ-ն հերքում է պահանջում

    ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ 168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:  

  • Սոս Ջանիբեկյանն անդրադարձել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերին

    Սոս Ջանիբեկյանն անդրադարձել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերին

    Երեկ լուրեր էին տարածվել, որ Երևանում ծեծի են ենթարկել հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանին։ Այս տեղեկություններին Facebook-ի իր էջում անդրադարձել է անձամբ Ջանիբեկյանը՝ հերքելով դրանք։ Դերասան Սոս Ջանիբեկյանը ծեծի է ենթարկվել Հայտնի դերասանը նշել է, որ ինքը ողջ-առողջ է ու ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել և ծեծի էլ չի ենթարկվել։ «Տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,…

  • Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

    Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Հայկական կողմը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ…

  • Ես և իմ ընտանիքն առնչություն չունենք Ծիրանի ռեստորանային համալիրի հետ․ ՊՎԾ ղեկավար

    Ես և իմ ընտանիքն առնչություն չունենք Ծիրանի ռեստորանային համալիրի հետ․ ՊՎԾ ղեկավար

    ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրել է․ «Հերքման պահանջ։ Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող…

  • Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներով պտտվող տեղեկությունը

    Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներով պտտվող տեղեկությունը

    Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տարածվող կեղծ տեղեկատվությունը։ Հերքումը հրապարակվել է ԱՀ ՊՆ-ի Facebook-ի էջում։ Մարտական հերթափոխ՝ զորամասերում Իրականացվել են ստուգայցեր․ ՊՆ «Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի,…

  • Արփի Դավոյանը հերքում է Լոռու մարզպետի պաշտոնը ստանձնելու տեղեկատվությունը

    Արփի Դավոյանը հերքում է Լոռու մարզպետի պաշտոնը ստանձնելու տեղեկատվությունը

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում, մասնավորապես, ասվում է․ «Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրև շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա և խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։

  • Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ինժեներական աշխատանքներ չեն իրականացվում․ ՊՆ-ն հերքում է ՄՒՊ-ին

    Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ինժեներական աշխատանքներ չեն իրականացվում․ ՊՆ-ն հերքում է ՄՒՊ-ին

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հոկտեմբերի 18-ին կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։ ՊՆ-ն պարզաբանել է, որ նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք…

  • Ալեն Սիմոնյանն ու իր եղբայրը կապ չունեն շահած մրցույթի հետ․ հերքում

    Ալեն Սիմոնյանն ու իր եղբայրը կապ չունեն շահած մրցույթի հետ․ հերքում

    Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ ԱԺ նախագահն ու իր եղբայրը կապ ունեն «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ վերջերս շահած մրցույթի հետ և մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ։ Սրա առթիվ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ տարածվածը ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Արմավիրում դիմակով կինը դանակի սպառնալիքով գողություններ է արել Ալֆա ֆարմի դեղատներից…

  • Asekose.am-ը Խաչատուր Սուքիասյանից և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից ներողություն է խնդրել

    Asekose.am-ը Խաչատուր Սուքիասյանից և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից ներողություն է խնդրել

    Asekose.am կայքում 25.03.2021 թվականին՝ ժամը 17:54-ին և 21:46-ին տեղադրվել են «Փաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում» և «Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս» վերտառությամբ հոդվածներ ( այս և այս ինտերնետային հղումներով): Խաչատուր Սուքիասյանը և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն դիմել են դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել,…

  • Արայիկ Հարությույանը Armenia TV-ից անհապաղ հերքում է պահանջում

    Արայիկ Հարությույանը Armenia TV-ից անհապաղ հերքում է պահանջում

    «Արմենիա» հեռուստաալիքն այսօր առավոտյան ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը։ Նա պահանջել է անհապաղ հերքում տարածել, այլապես կձեռնարկվեն օրենքից բխող համապատասխան քայլեր: Բացի գրառումը, Հարությունյանը ավելացրել է նաև #ՎերջԹավիշին հեշթեգ։

  • Հրավառությունը ՔՊ գրասենյակից չի եղել․ ՔՊ անդամը հերքում է տարածել

    Հրավառությունը ՔՊ գրասենյակից չի եղել․ ՔՊ անդամը հերքում է տարածել

    Գիշերը ժամը 02:00-ի հատվածում Երևանի կենտրոնական մասերից մեկում հրավառություն էր իրականացվել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է կազմակերպել՝ հաղթանակի առթիվ։ Սրան Facebook-ի իր էջում անդրադարձել է ՔՊ անդամ Վահագն Ալեքսանյանը։ Նա գրել է, որ ՔՊ գրասենյակից հրավառություն չի եղել և լինել չէր կարող: «Լրջացեք ու վերջապես այդ զրպարտությունների վերջը տվեք», – գրել…