ՀՀ ԱԳՆ
Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած ԼՂ-ում ապրող հայերը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է «Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923 թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության…
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով…
ՀՀ-ի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ…
Ալիևի հայտարարություններն արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ, որում ասված է. «Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում…
ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
ԼՂ-ն կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ…
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իրանի արտաքին գործերի նախարարն այսօր կժամանի Հայաստան
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր…
Աստանայում հանդիպել են Միրզոյանը, Լավրովը և Բայրամովը
Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ «Նոր զարգացումների…
Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ հաստատել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ է հնչել ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ…
Անելիք ունենք ՏՏ համագործակցությունը զարգացնելու համար. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը. «Հարգելի՛ պարոն Վերմա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Հարգելի՛ գործընկերներ, Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ…
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը
Հայաստանում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ժամանեց ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը։
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը իր Ֆեյսբուքյան էջով:












