հուղարկավորություն
Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հայ պարարվեստի հայտնի գործիչ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի…
Հայտնի է Դանիելիայի հուղարկավորության վայրը
Ռեժիսոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիային հուղարկավորելու են Նովոդեվիչի գերեզմանատանն ապրիլի 9-ին։ Այս մասին հայտնում է «Москва» գործակալությունը: Դանելիային հուղարկավորելու են Օլեգ Տաբակովի և Ստանիսլավ Գովորուխինի հարևանությամբ: Հիշեցնենք` 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծագումով վրացի հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանիելիան:
Մարդկանց ինքնազգացողությունը վատացել է Յուլիա Նաչալովայի հուղարկավորության ժամանակ
Օրեր առաջ կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովային այսօր վերջին հրաժեշտ են տալիս, գրում է «Московский комсомолец»-ը: Նշվում է, որ մարդկանց ինքնազգացողությունը վատացել է․ մի կին ուշագնաց է եղել, նրան բժիշկները դուրս են բերել տարածքից: Սգո սրահում հերթապահող բժիշկները հանգստացնող դեղահաբեր են տալիս այն մարդկանց, որոնք վատ են զգում իրենց: Հիշեցնենք, որ երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան…



