հուղարկավորություն
Ո՞րն է Սիրադեղյանին պանթեոնում չհուղարկավորելու պատճառը
Օգտատեր Էդգար Բաբայանը նոյեմբերի 10-ին Facebook-ի իր էջում հարց է հղել իշխանություններին, միաժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին նշելով հրապարակման մեջ։ Վանոյի ընտանիքի անդամները դեմ են, որ նա հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին «Ես, որպես Ձեզ ընտրած ՀՀ հպարտ քաղաքացի, մի հարց…
Վանոյի ընտանիքի անդամները դեմ են, որ նա հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը
Վանո Սիրադեղյանի ընտանիքի անդամները համաձայն չեն, որ վերջինս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։ Այս մասին նոյեմբերի 9-ին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը։ Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Տեսաֆիլմ՝ նվիրված Վանո Սիրադեղյանին․ Ձեռքդ ետ տար ցավի վրայից (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ…
Սիրադեղյանի հուղարկավորումը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով կստեղծվի
Պետական, քաղաքական գործիչ, ՀՀՇ համահիմնադիր, գրող Վանո Սիրադեղյանը մահացավ հոկտեմբերի 16-ին՝ արտերկրում։ Նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։ Այս մասին Civic-ի հարցին ի պատասխան նշել են Կառավարությունից։ Նշվել է, որ ավելի մանրամասն կհաղորդվի, երբ պարզ լինի Սիրադեղյանի հոգեհանգստի ու հուղարկավորության ժամկետները։
Ժենյա Ավետիսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մահացել է ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, հայտնի դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։ Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ինչ վերաբերվում է վերջին հրաժեշտին, ապա նախարարությունից հայտնում են, որ այն…
Վլադիլեն Բալյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին
Օգոստոսի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի…
Զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300 000դրամ վճարի տրամադրումը
Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և պարզաբանում է․ «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին…
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ պաշտպանության բանակի N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության…
Տեսախցիկները ֆիքսել են արքայազն Հարիի ու Ուիլյամի շփումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արքայազն Հարրին և արքայազն Ուիլյամը շփում են ունեցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողության ընթացքում։ Այդ շփումը հայտնվել է օբյեկտիվների տեսադաշտում։ Չնայած Հարրին ու Ուիլյամը լարված հարաբերություններ ունեն, կա կարծիք, որ այդ լարվածությունը կանցնի հուղարկավորությունից հետո։ Տեսախցիկները ֆիքսել են, որ նրանք միմյանց կողքի կանգնած չեն եղել թաղման արարողությանը, բայց միասին են դուրս եկել Սուրբ Գեորգիի մատուռից։ Նրանց…
Մեծ Բրիտանիայում սկսվել է արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը
Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հոգեհանգստի արարողությունը սկսվել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում: Հուղարկավորության թափորին միացել է նաև թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Թագուհին դուրս է եկել ամրոցից՝ մասնակցելու արարողությանը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, ամուսնու մահից հետո թագուհին առաջին անգամ է դուրս եկել հանրության առջև։: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի…
Արկադի Տեր֊Թադևոսյանի համար թաղման հանձնաժողով է ստեղծվել
Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ներկայացվել է զոհվածների հուղարկավորության ծախսերի հատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի հատուցման համար ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական աջակցության բաժին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը. Զոհված զինծառայողի մահվան վկայականի պատճեն Տեղեկանք զոհված զինծառայողի մահվան ակտի գրանցման վերաբերյալ Տեղեկանք զինկոմիսարիատից (պարտադիր չէ) Հուղարկավորությունը կատարողի անձնագիրը և սոց. քարտը Ամուսնության վկայականի պատճեն Երեխաների ծննդյան վկայականի պատճեն Բնօրինակը պարտադիր է: Հասցեն՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական…
Տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը
Այսօր` հուլիսի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը: 57-ամյա Կարեն Վարդանյանը մահացել էր հուլիսի 10-ին երկարատև հիվանդությունից հետո: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հայտնենք, որ Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի…
Կարեն Վարդանյանի հոգեհանգստի օրը հայտնի է
ԱՏՁՄ-ից տեղեկանում ենք, որ Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրում: Հայտնենք, որ վարչապետը Կարեն վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի…
Քադիրովը ներկա է գտնվել Խաբիբի հոր հուղարկավորությանը
ՌԴ վաստակավոր մարզիչ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի հուղարկավորությանը ներկա է գտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել մարզիչի հարազատներին և մտերիմներին: Խաբիբն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Քադիրովին՝ հորը հարգելու և արարողությանը ներկա լինելու համար: Այս մասին տեղեկանում ենք News095-ի Instagram էջից, որտեղ նրանք տեսանյութ են հրապարակել: Հիշեցնենք, որ, ավելի վաղ…













