ձկնորսություն
Շուտով Սևանի ափամերձ հատվածներում գործելու են 17 հսկվող կետեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Սևանա լճի պահպանությանն ու լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքները գնվում են Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Իրականացվող ռազմավարական գործողությունների շրջանակներում շուտով կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգել լճում սիգի արդյունագործական որսն ու առարկայական քայլեր ձեռնարկել՝ Սևանա…
Ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին, ժամը 09։54-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Ժամը 18։57-ին քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման…
ՇՄՆ-ն հորդորում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված քաղաքացիներին հորդորում և խնդրում են սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց: «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի քաղաքացիներ Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման տրամաբանությունից, ծանրաբեռնվածությունից և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է գործառույթներն իրականացնել հեռավար կարգով։ Շրջակա միջավայրի նախարարությունը…
Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվեց Հայոց բանակի զորամասեր
Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի, Վարդան Մովսիսյանի և բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի հորդորներին, Սևանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ և…
Սևանա լճի հարակից տարածքներում կիրականացվեն հատուկ միջոցառումներ
Արմենպրես-ը գրում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների…





