Հասարակություն
14:00 18/05/2020

ՇՄՆ-ն հորդորում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված քաղաքացիներին հորդորում և խնդրում են սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ

Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման տրամաբանությունից, ծանրաբեռնվածությունից և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է գործառույթներն իրականացնել հեռավար կարգով։

Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 18-ից ևս քաղաքացիներին հորդորում և խնդրում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել
ԱՌՑԱՆՑտարբերակով:

Ձեր էլեկտրոնային դիմում-հայտերը կարող եք ուղղել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին։
minenv@env.am

Սիրողական ձկնորսության դիմում-հայտի ձևաթուղթն ու անհրաժեշտ այլ տեղեկությունները կցված են սույն հայտարարությանը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-ասվում է նախարարության տարածած գրառման մեջ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀարգելի քաղաքացիներ⛔️Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման…

Geplaatst door ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia op Maandag 18 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ