մամուլի ասուլիս
Պուտինի հետ հանդիպումից հետո Բայդենը առանձին մամուլի ասուլիս կանցկացնի
Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կանցկացնի առանձին ասուլիս: Մինչ այս Կրեմլն ու Սպիտակ տունը հայտնել էին, որ Պուտինն ու Բայդենը գագաթնաժողովի արդյունքների մասին կպատմեն իրենց երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Պուտինն ու Բայդենը հանդիպելու են Ժնևում հունիսի 16-ին:
Կապառոսն ու Հարոյանը մամուլի ասուլիս կտան
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021 թվականին իր առաջին ընկերական հանդիպումը՝ Վելիկա Գորիցայում հյուրընկալվելով Խորվաթիայի հավաքականին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ մայիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի…
Ասուլիս՝ ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր մամուլի ասուլիս է կայացել՝ Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով։ https://www.facebook.com/lurer1tv/videos/811582603110353/?__cft__%5B0%5D=AZXw2Lyw2lgs_nDoQzi_DXdNKG-6_g8cOktTQron7DfZK3gJB6-SnYVc-kcQuN84_3v7SL4DSSnShA9AnHaAD21eAIiKYZGq1wYkN5LeUWC0JWOQCpWn3DEiMqooTWndNX0fCrGinxQTL3-OgktxhxQBLpclGkht8Hfdz5R20EGAqw&__tn__=%2CO%2CP-R
Կապառոսը նշել է, թե որ խաղային սխեման մեզ հաջողություն բերեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ ունենալով ակնհայտ ու մեծ առավելություն, հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականի 1-0 հաշվով։ Խաղից հետո՝ մարտի 26-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխախաղային մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում մեր ընտրանու մարզիչն անդրադարձ կատարեց մի շարք հարցերի։ Նա ասաց, որ 4-4-2…
Կառավարության նախաձեռնությունը տանում է ՄԻՊ-ի անկախության վերացմանը․ Թաթոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Նա Կառավարության նոր նախաձեռնությունը անվանել է՝ ՄԻՊ-ի գործունեության անկախացման վերացմանը տանող։ «Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան բյուջեն», – գրել է ՄԻՊ-ը։ Հարցազարույցը ստորև՝ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1647755505411907?__cft__%5B0%5D=AZVCRTdMwlzYI3-_lAqf6RKmnhbvYIS3bsHDZZBmz-CA5odevsrnTai80vuEjKVrDNHmqtxaDwje1DZqOuleAyhMD9tdTLPvCbfYxHuQ92eAbpGD5AztCYL7ym6mguxidSVX2t8gE3gs_59hvvgA_Q8BZ_4Fs1WZhjK7OBNE53AhOA&__tn__=%2CO%2CP-R
Համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորների թիվը կրճատվել է 10 միլիոնով
«Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը մամուլի ասուլիս է տվել մետրոպոլիտենի հիմնադրման 40-ամյակի առթիվ։ Նա ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորափոխադրումը նվազել է շուրջ 50 տոկոսով։ Եթե 2019-ին մետրոպոլիտենը տեղափոխել է 21 միլիոն ուղևոր, ապա 2020-ին այդ թիվը կազմել է 11 միլիոն։ Ավետիսյանի խոսքով՝ այս պահին օրական ուղևորափոխադրումը կազմում է 50-ից…
Գերիների հարցը քննարկվել է ԵԽԽՎ բոլոր մակարդակներում․ Ռուբինյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան անդրադարձավ հայկական պատվիրակության հաջողություններին։ Նա նշեց, որ հայկական պատվիրակության առաջնահերթությունը նստաշրջանի ընթացքում ռազմագերիներիների հարցն էր։ Պատվիրակությունը նպատադրվել էր հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա։ Ռուբինյանի կարծիքով՝ իրենց դա հաջողվել է, քանի որ հարցի մասին խոսվել է բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում…
Մամուլի ասուլիս՝ ԱԺ-ում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ընթանում է մամուլի ասուլիս՝ Ազգային ժողովում։
Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ՀՀ-ում կլինի մինչև փետրվարի 15-ը
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Հայաստանն արդեն գործող պայմանագիր ունի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու վերաբերյալ։ Նա ասել է, որ սկզբում պատվաստվելու են բարձր ռիսկայնություն ունեցող խմբերը, որոնք կազմում են բնակչության 10 տոկոսը։ Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի մինչև…
ԲԴԽ նախագահը՝ դատավորների հետ վարչապետի հանդիպման մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասյօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետի հետ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հայտնի հանդիպմանը։ Նա ասաց, որ այդ հանդիպմանը ներկա էին դատավորներ, ԲԴԽ անդամներ, Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահը ու նրանց ներկայությամբ քրեական գործի նյութ քննարկելն անթույլատրելի է։ Վարդազարյանը նշեց, որ դա անթույլատրելի ձևաչափ է։ Նա նշեց…
Այսօր 2-րդ դիմումն եմ ներկայացնելու․ Բեգլարյանը՝ հրաժարական տալու մասին
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց իր հրաժարականի մասին։ Նա ասաց, որ ԱՀ նախագահից գործադիրում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել։ Բեգլարյանի կարծիքով՝ ինքը ավելի օգտակար կլինի առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ պաշտոնում։ Բեգլարյանն ասաց, որ, ըստ օրենքի՝ պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի ազատման դիմումը,…
Արցախի ՄԻՊ-ը մամուլի ասուլիս է տալիս (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսը։ https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/218691456372408/?__cft__%5B0%5D=AZXNI5rqyPX0pQe8TFUdBqRCzlRAcvogP9krUZCAKoAaRTQt2s1rJroLZtIrMFshxmJhxxdlUSeuCpH9nl8Zkb0JZ7amB0xRFSHpGSGmFhuUoULlPb4OX3S1hlpxixSmcBMm3Qt_ajNxQl-e0hE933AfPjLFWEjpxa-sBaT7kHW8vQ&__tn__=%2CO%2CP-R
Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը, որն անցկացվում է ամեն տարի։
Այսօր Պուտինի մեծ մամուլի ասուլիսն է
Այսօր՝ Երևանի ժամանակով 13:00-ին, մեկնարկելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը։ Կորոնավիրուսի հետևանքով այս անգամ ասուլիսի ձևաչափը մի փոքր այլ կլինի։ Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2001 թվականից։
Փաշինյանն անդրադարձավ երեկվա իր հայտնի գրառմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր օնլայն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև երեկ իր կողմից Facebook-ի էջում կատարված գրառմանը, որը հասարակության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների ու տարընթերցումների առիթ էր հանդիսացել։ Փաշինյանը նշեց, որ հիմա մենք բոլորս բավական լարված ենք ու մի շարք արձագանքներ ցույց տվեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Վարչապետի խոսքով՝ ինքը շատ…















