մայրաքաղաք
Քաղաքապետարանը մաքրում է մայրաքաղաքը շրջիկ առևտրի կետերից
Երևանի քաղաքապետարանը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է տարհանել շրջիկ առևտրի այն կետերը, որոնք տեղակայվել են օրենքով չսահմանված վայրերում։ Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշոնավարման օրոք՝ 2021 թվականի փետրվարի 1-ին, ընդունվել է որոշում՝ ըստ, որի շրջիկ առևտրի կետերը կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Փաստ է, որ քաղաքապետարանը գտել է լավագույն միջոցը, որի շնորհիվ չի տուժում փոքր…
Սևանի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի տներից մեկում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել Հմայակ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ…
Բաքվում հետաձգվել է 13 հայ գերիների գործով դատական նիստը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների գործով՝ ապօրինի քրգործերի հիմնա վրա դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Նշվում է, որ նիստը կայանալու է հուլիսի 1-ին։ Հետաձգման պատճառների մասին չի նշվում։
Հերթական այրված աղբամանները մայրաքաղաքում
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Այստեղ դեռ այսօր առավոտյան կար 3 աղբաման։ Այժմ դրանք չկան՝ վառվել են ամբողջությամբ»։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/209212784370366
Բեյրութի նավահանգիստը կվերականգնվի․ ծրագիրը կարժենա 5 մլրդ դոլար
Անցած տարի Լիբանանի մայրաքաղաք Բույրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո որոշում է կայացվել վերականգնել նավահանգիստը ու հաշվարկվել է, թե որքան այն կարժենա։ Այս մասին խոսել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը: Նա ասել է, որ վերակառուցման շնորհիվ նավահանգիստը կդառնա ավելի ժամանակակից ու կստեղծվի 50 հազար նոր աշխատատեղ։ Ամբողջական ծրագրի իրականացումը կարժենա…
Հոսանքազրկումներ մայրաքաղաքում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7 փողոցի սեփական տներ, Նորքի 7 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Իսակովի պող․…
Դվինում հուշարձանների ամրակայման, վերականգնման, թանգարանացման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում
«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում՝ նաև Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին…
Կորոնավիրուսի հետևանքով Բրազիլիայում հայտարարվել է պարետային ժամ
Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայի նահանգապետ Իբանյես Ռոշան դաշնային շրջանի տարածքում հայտարարել է պարետային ժամ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։ Նման քայլի գնալու պատճառը մայրաքաղաքում համաճարակային իրավիճակի կրիտիկական լինելն է։ Ռոշան գրել է, որ դա միակ միջոցն է պայքարելու վարակի տարածման դեմ։ Պարետային ժամը գործելու է 22:00-ից մինչև 05:00-ն։ Այն ուժի մեջ կմնա մինչև…
Շարունակվում են իրագործվել մարդկանց կյանքեր փրկող տարբեր ծրագրեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետանարը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք ուղղություններ նախանշեց, որոնք փուլ առ փուլ սկսեցին իրագործվել: Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի գիշերային լուսավորությամբ կահավորվեց շուրջ 100 հետիոտնային անցում: Նախագիծն իրականացվել…
502 փախստականներ վերադարձել են Ստեփանակերտ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտ է վերադարձել ևս 502 փախստական։ Նշվում է, որ Երևանից 24 ավտոբուս ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ուղևորվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Նշենք, որ նոյեմբերի 14-ից վերադարձել է ավելի քան 1700 փախստական։
Երևանից 11 ավտոբուսով արցախցիները մեկնել են Ստեփանակերտ
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտտոնական էջում գրված է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը…
Ռուս խաղաղապահների 15-րդ զորախումբը մեկնել է Ստեփանակերտ
Ռուսաստանից ժամանած խաղաղապահների 15-րդ զորախումբը Գորիսից տեղափոխվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ նրանք տեղափոխում են զինտեխնիկա, որն ավելի վաղ բերվել էր Իլ-76 օդանավերով։
Մայրաքաղաքի այգիներում խախտումների ցուցանիշները նվազել են․ ԲԸՏՄ
Սեպտեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական կրկնայցն է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այգիներում։ Խախտումների ցուցանիշների նվազման դինամիկան պահպանվել է։ Այսօր լայնածավալ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մարդկային կուտակումներ, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր չեն արձանագրվել։ Տեսուչները դիմակը սխալ կրող անձանց տվել են թերությունները վերացնելու վերաբերյալ ցուցումներ, կտորե դիմակ կրող…
3 տարում կավարտենք մայրաքաղաքի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Սիրելի ՛ ստեփանակերտցիներ Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը: Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/355169632196929















