մարտական հերթապահություն

  • Օնիկ Գասպարյանն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության օբյեկտներ

    Օնիկ Գասպարյանն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության օբյեկտներ

    Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան…

  • Սու-30CM-ները դուրս են գալիս մարտական հերթապահության․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սու-30CM-ները դուրս են գալիս մարտական հերթապահության․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2693639460956432?__cft__[0]=AZWwTZdDw4DHylNAUMJtR2O1G3E_EDA07hpdb4gh4z2Nn2Lg6dMHYUBYdLg1zLYtic9hQK4LmrnNwWR2RtSPOgc6b4ygG1w7Mrip33BoblC6pHolKer2IySJAW_i3HVTSa-PWK2t2parMGHQI4ydF7_USjpNX_vuLH098HBwZhpwInZJhFHNbxpNmj9sBXKPFqY&__tn__=%2CO%2CP-R

  • Մարտական հերթապահության նախապատրաստական փուլի պարապմունքներ

    Մարտական հերթապահության նախապատրաստական փուլի պարապմունքներ

    4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության նախապատրաստական ցուցադրական գործնական պարապմունք: Զինծառայողները ծանոթացել են մարտական հերթապահության կազմակերպման և կրման կարգին, կատարելագործել գործնական հմտություններն ու տեսական գիտելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական հերթապահության նախապատրաստում բանակում

    Մարտական հերթապահության նախապատրաստում բանակում

    5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման աշխատանքներ: Ստուգվել է հերթափոխի նախապատրաստվող անձնակազմի սպառազինությունը և հանդերձանքը, հենակետերի ավագները հրահանգավորվել են մարտական դիրքերում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական հերթապահության հերթափոխ բանակում

    Մարտական հերթապահության հերթափոխ բանակում

    3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ստորաբաժանման հրամանատարները հանձնարարականներ են տվել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական հերթապահության հերթափոխ

    Մարտական հերթապահության հերթափոխ

    5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները մանրակրկիտ ստուգել են մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները, հրահանգավորել հերթափոխում ընդգրկված զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ոստիկանները մեկնել են սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ոստիկանները մեկնել են սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները…

  • ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետը նվազեցնելու հնարավորության հարցը

    ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետը նվազեցնելու հնարավորության հարցը

    ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային ծառայությունն ավելի նվազ, իսկ չընդգրկվածներինը՝ ավելի երկար սահմանելու հնարավորությունը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Մենք հիմա քննարկում ենք ուսումնական փուլից հետո մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավելի նվազ…

  • Կառավարությունը դեմ է ծառայության 1 տարին լրանալուց հետո զինծառայողներին դիրքեր ուղարկելու ԲՀԿ առաջարկին

    Կառավարությունը դեմ է ծառայության 1 տարին լրանալուց հետո զինծառայողներին դիրքեր ուղարկելու ԲՀԿ առաջարկին

    Կառավարության նիստի այսօրվա օրակարգում է ԲՀԿ պատգամավորների ներկայացրած այն նախագիծը, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել նրանց ծառայության առնվազն 1 տարին լրանալուց հետո։ Կառավարության անունից Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է ներկայացրել, որով մերժում է այդ նախագիծը։ Նշվում է, որ հաստատված մար­տա­կան պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում պարտադիր զինվորական…

  • Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

    Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

    Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • Առաջին հերթին պարգևատրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազը

    Առաջին հերթին պարգևատրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազը

    ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պարգևավճարներ են ստացել գերատեսչության խնայողությունների շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգևատրումների համար: Դրանք գոյացել են մեր խնայողություններից, չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել են մարտական հերթապահության…

  • Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

    Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

    Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ

    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ

    Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի…