Մբապե
Մբապեն ճնշվում է սակավ գոլերից. Անչելոտին և Բերնաբեուն աջակցում են աստղին
Կիլիան Մբապեի՝ Ռեալ Մադրիդում ունեցած գոլային սակավությունը, որը կազմում է չորս անընդմեջ խաղ առանց գոլի, նոր ճնշումներ է առաջացնում ֆրանսիացի աստղի համար։ Չնայած ակումբի անպատսպարելի աջակցությանը, Մբապեի խաղադաշտում կուտակվող անհանգստությունն ու ձախողումը պարզ երևում են։ Այս պահը ընդգծում է հոգեբանական և տակտիկական դժվարությունները, որոնք հաճախ առաջանում են բարձրակարգ տեղափոխությունից հետո: 1. Հոգեբանական և հուզական գործոններ…
Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ խաղում
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 8 անգամ խաղից դուրս վիճակում է հայտնվել «Բարսելոնայի» դեմ (0:4) Լա լիգայի 11-րդ տուրի խաղում։ Վերջին 7 տարիների ընթացքում 25-ամյա խաղացողը հակառեկորդ է սահմանել խաղից դուրս իրավիճակների քանակով եվրոպական թոփ 5 լիգաներում։ Ֆրանսիացին 2017/18 մրցաշրջանից հետո դարձել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների առաջին խաղացողը, որը մեկ խաղում ավելի քան 7…
Անչելոտին նշել է, թե ինչ է պահանջում Մբապեից
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին։ «Ինչ եմ ես պահանջում Մբապեից։ Որ նա գոլեր խփի։ Այո, ես նախընտրում եմ, որ նա գոլեր խփի, այլ ոչ թե ճնշում գործադրի։ Մեր կենտրոնական հարձակվողի դիրքի վերաբերյալ վերջին տարիների մոտեցումը չի փոխվել։ Ես Մբապեից պահանջում եմ նույնը, ինչ Բենզեմայից․ երբ…
ՊՍԺ-ի 21-րդ դարի լավագույն խաղացողների վարկանիշը
Հեղինակավոր Goal պորտալը հրապարակել է 21-րդ դարում ՊՍԺ-ի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղում հարձակվող Կիլիան Մբապեն էր, որը այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով փարիզյան գրանդից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Երկրորդ տեղը զբաղեցրել է Զլատան Իբրահիմովիչը։ Լավագույն եռյակը եզրափակում է փարիզցիների նախկին հարձակվողը՝ Նեյմարը։ Տասնյակում են Էդինսոն Կավանին, Տիագո Սիլվան, Մարկինյոսը, Պաուլետան, Մարկո Վերատին, Անխել…
Ո՞վ է Ռեալում սեպտեմբերի լավագույն խաղացողը
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «արքայական» ակումբի կազմում սեպտեմբերի ճանաչվել է սեպտեմբերի լավագույն խաղացող։ Անցած ամիս 25-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչու՞ է Ռեալը Մբապեին հեռացրել է Adidas-ի գովազդային արշավի լուսանկարից
Կիլիան Մբապեի հետ կապված սկանդալից հետո Մադրիդի «Ռեալը» հեռացրել է աստղային ֆուտբոլիստին Adidas-ի գովազդային արշավի լուսանկարից։ RMC Sport-ը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է Մբապեն անհետացել գովազդային պաստառից։ Ակումբը բացատրել է, որ դա կապված է ոչ թե սկանդալի, այլ Nike-ի հետ խաղացողի ունեցած անձնական պայմանագրի հետ: Ինչպես նշել էինք ավելի վաղ,…
Մբապեն ճանաչվել է Ռեալի՝ սեպտեմբերի լավագույն խաղացող
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է մադրիդյան թիմի՝ սեպտեմբերի լավագույն խաղացող: Նախորդ ամիս 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի հարձակվողը սեպտեմբերին Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացողի քվեարկության ժամանակ առաջ է անցել եզրային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորից և Ռոդրիգո Գոյեսից, ինչպես նաև…
Մբապեն չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքական
Մադրիդի «Ռալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի լինի Ֆրանսիայի հավաքականի այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կհրավիրվեն են հոկտեմբերյան հավաքին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Դիդյե Դեշամը ֆուտբոլիստի և Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնությամբ չի հրավիրի Մբապեին։ «Եռագույնների» ավագը կմնա Մադրիդում և կաշխատի մարզավիճակը բարելավվելու վրա։ Ինչպես հայտնի է, Մբապեն վնասվածք էր ստացել «Ալավեսի» դեմ վերջերս կայացած…
Ռեալն արգելել է Մբապեին ներկա գտնվել մադրիդյան դերբիին
Մադրիդի «Ռեալը» խնդրել է հարձակվող Կիլիան Մբապեին ներկա չգտնվել «Սիվիտաս Մետրոպոլիտանոյի» տրիբունաներին մադրիդյան դերբիի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկացել էր ներկա գտնվել խաղին և աջակցել «սերուցքայիններին»։ Սակայն նշվում է, որ նա մերժվել է «Ռեալի» ղեկավարության կողմից։ Ակումբը ցանկանում է զերծ մնալ հնարավոր միջադեպերից։ Մբապեն վնասվածք էր ստացել իսպանական Պրիմերայի…
Ռեալը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ կապված ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի հետ։ «Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայությունների կողմից այսօր անցկացված թեստերից հետո Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի վնասվածք: Նրա վիճակին կհետևեն»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Իսպանիայի Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում, որն ավարտվել է…
ՊՍԺ-ն պարտավորվել է Մբապեին վճարել 55 միլիոն եվրո․ Le Parisien
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեն ՊՍԺ-ին պարտավորեցրել է ֆրանսիական գրանդի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո՝ որպես հետաձգված աշխատավարձ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Մբապեին պետք է վճարի այս գումարը ութ տարվա ընթացքում։
Ռեալի նախկին խաղացողը Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Գուտիի խոսքով՝ 11 մետրանոցն իրացնելու պատասխանատվությունը կվերցներ պորտուգալացին, մինչդեռ ֆրանսիացին այս իրավունքը զիջել է Վինիսիուսին Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (1:1): «Եթե ես լինեի Մբապեի փոխարեն, այլ կերպ կարձագանքեի: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող…
Դեռ վաղ է անհանգստանալ. Անչելոտին խոսել է Մբապեի մասին
Կարլո Անչելոտիին չի անհանգստացնում Կիլիան Մբապեի՝ Լա Լիգայում գոլերի բացակայությունը։ Ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ չի գործել առաջնության մեկնարկային երկու տուրերի «Մալյորկայի» ու «Վալյադոլիդի» դեմ հանդիպումներում։ — Մբապեն դեռ ադապտացվո՞ւմ է։ -Նաև առաջադիմում է: Նա խոնարհաբար աշխատում և առաջադիմում է: Նրա ադապտացիան լավ է ընթանում։ -Ինչպե՞ս է նա իրեն զգում՝ դեռևս ոչ մի գոլ չխփելով։ – Վերջին…
Մբապեն իր մարզաշապիկը նվիրել է Ռաֆայել Նադալին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին Լա Լիգայում իր դեբյուտային հանդիպման մարզաշապիկն է նվիրել, հայտնում է Marca-ն։ Երեկ՝ օգոստոսի 18-ին, մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնության 1-ին տուրում ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ (1:1): Կիլիան Մբապեն երեկ իր նորամուտը նշեց Լա լիգայում։ Հանդիպումից հետո ֆրանսիացին հանդիպել է իսպանացուն հանձնել իր մարզաշապիկը։
Մբապեն պատրաստ է մասնակցել է Ատալանտայի հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, Վարշավայի (Լեհաստան) Ազգային մարզադաշտում։ «Մենք շատ ժամանակ չենք ունեցել պատրաստվելու, բայց մենք հիանալի մարզավիճակում ենք, Կիլիան Մբապեն նույնպես։ Նա լավ մարզավիճակով ժամանեց Մադրիդ և անմիջապես հարմարվեց։ Կիլիանը պատրաստ…














