Մադրիդի «Ռեալը» խնդրել է հարձակվող Կիլիան Մբապեին ներկա չգտնվել «Սիվիտաս Մետրոպոլիտանոյի» տրիբունաներին մադրիդյան դերբիի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկացել էր ներկա գտնվել խաղին և աջակցել «սերուցքայիններին»։ Սակայն նշվում է, որ նա մերժվել է «Ռեալի» ղեկավարության կողմից։ Ակումբը ցանկանում է զերծ մնալ հնարավոր միջադեպերից։
Մբապեն վնասվածք էր ստացել իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում։
Մադրիդյան դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։