Մբապե

  • Անչելոտին նշել է, որ Մբապեն նույնպես պետք է ադապտանա Ռեալին

    Անչելոտին նշել է, որ Մբապեն նույնպես պետք է ադապտանա Ռեալին

    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ակումբի նոր հարձակվող Կիլիան Մբապեի մասին։ «Առավելապես նա կբերի իր որակները, ինչպես նաև սառնասրտությունը, վերաբերմունքն ու հավատարմությունը: Նա պետք է հարմարվի այս թիմին, ինչպես բոլորը։ Մենք շատ ուրախ ենք նրան այստեղ ունենալու համար, քանի որ նա հիանալի որակներ ունի և, վստահ եմ, հաշվի առնելով նրա անհատականությունը, նա…

  • Ռեալը պարտք է վերցրել Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար

    Ռեալը պարտք է վերցրել Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար

    Transfer News Live պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» 130 միլիոն եվրո պարտք է վերցրել թիմի ֆրանսիացի նորեկ Կիլիան Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար։ Նշվում է, որ հունիսի վերջին օրը Մադրիդի «Ռեալի» ծախսերի թույլատրելի սահմանաչափը կազմել է 82 միլիոն եվրո, որը մադրիդյան ակումբի ամենացածր ցուցանիշն է վերջին 20 տարիների ընթացքում։ Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը 5 տարվա…

  • Նա լավագույններից մեկն է աշխարհում․ Մոդրիչ

    Նա լավագույններից մեկն է աշխարհում․ Մոդրիչ

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։ Իր շնորհանդեսի ժամանակ Մբապեն խոսել էր Մոդրիչի մասին. «Ես շնորհակալ եմ նրա խոսքերի համար, հաճելի էր դա լսել: Ուրախ եմ, որ նա վերջապես այստեղ է՝ «Ռեալում»: Նա լավագույններից մեկն է աշխարհում, և դա ապացուցել է երկար տարիներ։ Նա հաղթեց աշխարհի առաջնությունում, չնայած, ցավոք,…

  • Աշխարհի լավագույն նախագահը․ Մբապեն՝ Պերեսի մասին

    Աշխարհի լավագույն նախագահը․ Մբապեն՝ Պերեսի մասին

    Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել Ֆլորենտինո Պերեսին աջակցության համար։ Երեկ կայացավ ֆրանսիացի հարձակվողի պաշտոնական շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։ «Ֆլորենտինոն շատ կարևոր մարդ է իմ կյանքում, որն օգնել է ինձ և իմ ընտանիքին առաջին իսկ օրվանից: Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում նրան։ Ամեն ինչ կանեմ, որ նա ինձնից գոհ լինի։ Նա աշխարհի լավագույն նախագահն է։…

  • Մբապեն բուժզննում է անցել Ռեալում շնորհանդեսից առաջ

    Մբապեն բուժզննում է անցել Ռեալում շնորհանդեսից առաջ

    Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալում» շնորհանդեսից առաջ։ Այսօր՝ հուլիսի 16-ին, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար…

  • Ավելի քան 100 հազար մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի պաշտոնական ներկայացմանը

    Ավելի քան 100 հազար մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի պաշտոնական ներկայացմանը

    Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին: Միաժամանակ շնորհանդեսին ներկա կլինի ոչ ավելի, քան 85 հազար մարդ։ Բանն այն է, որ «Սանտյագո Բեռնաբեուն» չի կարող…

  • Մբապեի 17-ամյա եղբայր Իտանը դարձել է Լիլի խաղացող

    Մբապեի 17-ամյա եղբայր Իտանը դարձել է Լիլի խաղացող

    «Լիլը» հայտարարել է 17-ամյա կենտրոնական կիսապաշտպան Իտան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին, որը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի եղբայրն է։ Մբապեի հետ աշխատանքային պայմանագիրը նախատեսված է երեք մրցաշրջանով։ «Իտան, հագի՛ր քո նոր զրահը և հպարտությամբ հագի՛ր «Լիլի» գույները»,- գրել է ֆրանսիական ակումբի էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

  • Ռոնալդուն ֆուտբոլային լեգենդ է, բայց Ֆրանսիան հույս ունի հաղթել․ Մբապե

    Ռոնալդուն ֆուտբոլային լեգենդ է, բայց Ֆրանսիան հույս ունի հաղթել․ Մբապե

    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո 2024-ի քառորդ եզրափակչի՝ վաղը՝ հուլիսի 5-ին, Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է մրցակցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։ «Մեծ պատիվ է, բոլորը գիտեն, թե որքան եմ ես հիանում այս խաղացողով։ Մենք միշտ կապի մեջ ենք։ Նա կմնա ֆուտբոլային լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղը։ Ես նախանձո՞ւմ…

  • Դիմակով խաղալը իրական մղձավանջ է. Մբապե

    Դիմակով խաղալը իրական մղձավանջ է. Մբապե

    Ֆրանսիայի հավաքականի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ԵՎՐՈ-2024-ի ընթացքում պաշտպանիչ դիմակով խաղալու անհարմարությունների մասին։ «Դիմակով խաղալը մղձավանջ է։ Շատ դժվար է խաղալ դիմակով, քանի որ այն սահմանափակում է տեսողությունը և քրտինքը մնում է դեմքիդ։ Ինձ թվում էր, թե ինձ 3D ակնոց են տվել և խաղը դիտում եմ VIP գոտուց: Շուրջս տեսնում եմ մարդկանց, բայց…

  • Մբապեն Ֆրանսիայի հավաքականի մարզմանը նոր դիմակ է կրել

    Մբապեն Ֆրանսիայի հավաքականի մարզմանը նոր դիմակ է կրել

    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ազգային հավաքականի մարզմանը նոր սև դիմակով է մասնակցել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Հաղորդվում է, որ բժիշկները խաղացողի համար նոր դիմակ են պատրաստել, որն այսօր տրամադրվել է նրան։ Հիշեցնենք, որ Մբապեն վնասել էր քիթը Ավստրիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր…

  • Ով ռիսկի չի դիմում, չի հաղթում. Մբապե

    Ով ռիսկի չի դիմում, չի հաղթում. Մբապե

    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը քթի կոտրվածքի տեսքով վնասվածք էր ստացել Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում (1:0), ասել է, որ չես կարող հաղթել առանց ռիսկի դիմելու։ «Նա, ով ռիսկի չի դիմում, չի հաղթում»,- գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։

  • Մբապեն տպավորիչ նվաճման է հասել Ֆրանսիայի հավաքականի կազմում

    Մբապեն տպավորիչ նվաճման է հասել Ֆրանսիայի հավաքականի կազմում

    Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն տպավորիչ նվաճման է հասել ազգային թիմի կազմում։ 25-ամյա խաղացողը, որը Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականի մարտի 25-ից, ազգային թիմում իր նորամուտից ի վեր մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բոլոր հանդիպումներին՝ լինելով այդ մրցաշարերում մրցակիցների դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը։ Նա նաև ամենաշատ գոլային ներգրավվածություն ունեցող խաղացողն է՝…

  • Մբապեն չի մասնակցի Փարիզի ամառային Օլիմպիադայի ֆուտբոլի մրցաշարին

    Մբապեն չի մասնակցի Փարիզի ամառային Օլիմպիադայի ֆուտբոլի մրցաշարին

    Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Պարի Սեն Ժերմեն»-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապեն ասել է, որ իսպանական ակումբի հետ պայմանագրով ինքը չի կարող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցել նաև Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին: «Ինչ վերաբերում է Օլիմպիադային, իմ ակումբի դիրքորոշումը հստակ է՝ չեմ կարող մասնակցել, այդպես է և հասկանալի է, սեպտեմբերից նոր թիմին միանալը կարիերայում…

  • Գնում ենք Գերմանիա՝ պատմություն կերտելու. Մբապե

    Գնում ենք Գերմանիա՝ պատմություն կերտելու. Մբապե

    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից ունեցած ակնկալիքներով։ Մրցաշարը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ «Ինձ համար սա առաջին նորմալ Եվրոն է: 2021 թվականին մրցաշարն անցկացվեց շատ երկրներում, զգացողությունն այլ էր. Այդ իսկ պատճառով ես անհամբեր եմ, որ այն մեկնարկի: Ես, անշուշտ, ցանկանում եմ իմ հետքը թողնել խաղադաշտում Եվրոյի ժամանակ։…

  • Մբապեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումը

    Մբապեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումը

    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի մարզումը մեջքի ցավի պատճառով, հայտնում է RMC Sport-ը։ Դիդյե Դեշամի թիմը պատրաստվում է այսօր՝ հունիսի 9-ին կայանալիք Կանադայի հետ ընկերական հանդիպմանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ Լյուքսեմբուրգի հետ խաղից առաջ։ Նշվում է, որ խնդիրը լուրջ չէ։ Այսօր առավոտյան լրացուցիչ հետազոտություն կիրականացվի։ Ֆրանսիա —…