մեծ թենիս
Ջոկովիչից սովորում եմ բարձր թռնել․ Ռոնալդու (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մարզվում են միասին։ «Ջոկովիչից սովորում եմ բարձր թռնել», – վերնագրել է տեսանյութը Ռոնալդուն։ View this post on Instagram A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)
Մարզումները շարունակելու համար մենք ստիպված էինք վաճառել բնակարանը
Ռուսաստանի առաջին ռակետ Դանիլ մեդվեդևի ծնողները խոսել են դժվարությունների մասին, որոնց հետ առնչվել են, երբ թենիսիստը սկսնակի մակարդակում էր։ «Եղե՞լ է հուսահատության պահ: Դա կապված է պարզապես ֆինանսների հետ: Մարզումները շարունակելու համար մենք ստիպված էինք վաճառել Մոսկվայում գտնվող մեր բնակարանը: Հենց հովանավորները մերժեցին, մենք անմիջապես գնացինք և վաճառեցինք բնակարանը», – ասել է թենիսիստի հայրը: «Եվ…
Սա այն շաբաթներից մեկն է, որը մենք երբեք չենք մոռանա․ Նադալ
Իսպանացի հռչակավոր թենիսիստ Ռաֆայել Նադալը Դևիսի գավաթը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։ «Դժվար է նկարագրել նման մրցաշարը հաղթելու հույզերը: Հատկապես, երբ դուք նվաճում եք տիտղոսը տանը և այն ամենից հետո, ինչ մենք զգացել ենք այս շաբաթ: Սա զարմանալի զգացողություն է, և այն կիսել այն երկրպագուների հետ, ովքեր մեզ աջակցել են ամբողջ շաբաթվա ընթացքում, պարզապես անմոռանալի…
Չգիտեի, որ արդեն մի քանի տարի չեմ հաղթել Նովակին․ Ֆեդերեր
Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը արդեն երկար ժամանակ է չէր կարողանում հաղթել Նովակ Ջոկովիչին։ Նա 2015 թվականից ի վեր պարտվում էր սերբ թենիսիստին։ Սառույցը կոտրվեց Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ առաջնությունում․ Ֆեդերերը հաղթեց Ջոկովիչին 2 սեթում՝ համապատասխանաբար 6-4 և 6-3 հաշիվներով։ Խաղից հետո շվեյցարացին նշել է, որ չգիտեր պարտությունների այդ շարքի մասին։ «Ես չգիտեի, որ…
Նա միշտ կմնա իմ գլխավոր մրցակիցը․ Ֆեդերերը՝ Նադալի մասին
Աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերը պատմել է իր և Ռաֆայել Նադալի հարաբերությունների մասին։ «Մեր շփումն էվոլյուցիա է ապրել: Սկզբում նա իրեն շատ պաշտոնական ու ամաչկոտ էր պահում թոփ-10-յակի, հատկապես ինձ հետ, երբ ես գլխավորում էի համաշխարհային վարկանիշը: Այն ժամանակ կարելի էր տեսնել նրա անհատական որակները: Մենք ունեցել ենք լարված պայքարներ կորտում, որոշ տարաձայնություններ, բայց միշտ հարգել…
Հոկեյի աստղը թույլ չի տվել Վոնին ծափահարել Մեդվեդևին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կայացել է մեծ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչը, որի ժամանակ միմյանց հետ մրցել են Դանիլ Մեդվեդևն ու Ռաֆայել Նադալը (5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6)։ Խաղի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցել։ Տրիբունաներից մրցավեճին հետևող 2010 թվականի օլիմպիական չեմպիոն ամերիկացի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը ծափահարել է Մեդվեդևին՝ նրա հաջող խաղարկումից հետո։ Սա դուր չի եկել Վոնի զուգընկերոջը՝ հոկեյիստ…
US Open․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց ընդամենը 56 րոպեում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը 0:6, 1:6 հաշվով պարտվել է բրիտանացի Յոհանե Կոնտեին։ Պայքարը տևել է ընդամենը 56 րոպե։ Գասպարյանը չի կարողացել գոն 1 իրացնել, թույլ է տվել 5 կրկնակի սխալ, իսկ ունեցած 1 բրեյք-փոյնթը չի իրացրել։ Հավելենք, որ 3-րդ շրջանում Կոնտեի մրցակիցը կլինի չինացի Չժան Չուայնը։
Չէի կարողանում շարժվել․ Սերենա Ուիլյամսը արտասվել է պարգևատրման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեջքի վնասվածքի պատճառով Սերենա Ուիլյամսը չի կարողացել շարունակել պայքարը Premier մրցաշարի եզրափակիչ խաղի 4-րդ գեյմից հետո։ Նա մրցում էր Բյանկա Անդրեեսկուի հետ։ Սերենան չի կարողացել զսպել արցունքները պարգևատրման արարողության ժամանակ։ «Ամեն ինչ սկսվեց երեկվա իմ խաղի ժամանակ, իսկ այսօր ամեն ինչ ավելի վատացավ: Մեջքս սարսափելի ցավում էր, և ես չէի կարողանում քնել կամ շարժվել: Փորձում…
Masters 1000. Նադալը կամային հաղթանակ տոնեց Ֆոնինիի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի քառորդ եզրափակչում Ռաֆայել Նադալը մրցել է Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ։ Իսպանացի թենիսիստին հաջողվել է կամային հաղթանակ տոնել։ Նադալը պարտվել է առաջին սեթում 2:6 հաշվով, բայց հաջորդող 2 սեթերում հաղելով 6:1 և 6:2 հաշիվներով՝ դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե։ Նադալը կիսաեզրափակչում կհանդիպի Գաել Մոնֆիս-Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ…
Masters 1000. հայազգի թենիսիստ Խաչանովը կիսաեզրափակչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի առաջին ռակետ հայկական արմատներով Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող Masters 1000 մրցաշարի 1/4-րդ եզրափակչում մրցեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ։ 1 ժամ 14 րոպե տևած պայքարում ավելի ուժեղ գտնվեց Խաչանովը։ Նա 2 սեթերում էլ հաղթեց 6:3 հաշվով ու դուրս եկավ առաջնության կիսաեզրափակիչ։ Եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կպայքարի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի հետ։ 🇷🇺 @karenkhachanov marches into…
Մասթերս-1000. Խաչանովը ուժեղ գտնվեց Վավրինկայից
Ռուսաստանի առաջին ռակետ հայազգի Կարեն Խաչանովը «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:4, 6:7 (3:7), 6:2 հաշվով հաղթել է շվեյցարացի Ստեն Վավրինկային։ Մրցապայքարը տևել է 2 ժամ 13 րոպե։ Մրցաշարի 1/4-րդ եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի 21-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։ Հավելենք, որ ATP-ի կողմից հրապարակված համաշխարհային դասակարգման աղյուսակում ռուսաստանաբնակ թենիսիստը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Ովքեր չեն հիանում Ֆեդերերով, չեն հասկանում թենիսից․ Նադալ
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է Ռոջեր Ֆեդերերի մասին ու նշել, որ իրեն հիացնում է շվեյցարացի թենիսիստի խաղը։ «Ես հիանում եմ Ֆեդերերի խաղի ոճով: Նրանք, ովքեր չեն հիանում Ֆեդերերով, պարզապես չեն հասկանում թենիսից: Եթե նույնիսկ դուք ուրիշ թենիսիստի եք երկրպագում, դուք պետք է ընդունեք Ռոջերի գերակայությունը, իսկ նա գերակա է բոլոր առումներով», – Նադալի…
Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ դիմակայությունը կցանկանար կրկնել
20 անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթած շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ խաղը կցանականար նորից խաղալ։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։ Ֆեդերերը հիշել է 10 տարվա վաղեմություն ունեցող US Open-ի եզրափակիչը, որտեղ նա 5 սեթերի արդյունքում պարտվեց արգենտինացի Խուան Դել Պոտրոյին։ Այդ խաղում նա 2 անգամ պարտվեց թայ-բրեյքում և որոշիչ 5-րդ սեթում…
Ես կհանգստանամ ու կպատրաստվեմ Ցինցիննատիի մրցաշարին․ Ֆեդերեր
Ռոջեր Ֆեդերերը խոսել է իր առաջիկա պլանների մասին: «Մտածելով ապագայի մասին՝ մենք մեկ շաբաթ առաջ որոշեցինք բաց թողնել Մոնրեալի մրցաշարը, որպեսզի ինքս ինձ ավելի շատ ժամանակ հատկացնեմ: Կուզեի, որ այն ավելի շատ լիներ: Ես կհանգստանամ ու կպատրաստվեմ Ցինցիննատիի մրցաշարին, որից սկսած նորից կփորձեմ թափ հավաքել», – Ֆեդերերի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը: Նշենք, որ 2019 թվականի…
Ուիմբլդոն․ Ջոկովիչը լարված պայքարում հաղթեց Ֆեդերերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոնդոնում ավարտին մոտեցավ Ուիմբոլդոնի տղամարդկանց մենախաղի եզրափակիչ Նովակ Ջոկովիչ-Ռոջեր Ֆեդերեր հանդիպումը։ Լարված հանդիպումը տևեց 4 ժամ 55 րոպե, որը պատմության ամենաերկար եզրափակիչն էր տղամարդկանց մենապայքարում։ Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը կարողացավ 5 սեթերում 7-6 (7-5), 1-6, 7-6 (7-4), 4-6, 12:12 (7-3) հաշվով պարտության մատնել Ֆեդերերին։ Նշենք, որ սերբ թենիսիստը կարերիայի ընթացքում 5-րդ անգամ է հաղթում Ուիմբլդոնը։















