Միջազգային
ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին` Արցախում տիրող իրավիճակի հարցերով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել -ում: ՄԻՊ-ը հայտնում է, որ պայմանավորված արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` դիմել է միջազգային կազմակերպություններին: «Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կազմակերպություններին Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային…
Մեկնարկել է Ծիրանի ծառ վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը
Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ: Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել…
Շնորհավորում ենք բոլորիս ՀՀ Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ. Ազատ Դեմոկրատներ
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: Կուսակցությունը շնոհավորում է ՀՀ Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության սիրելի’ քաղաքացիներ, սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկե տառերով, քանզի այդ օրը հայության մի քանի սերունդների երազանքը` ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, հանդես գալ որպես միջազգային…
Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը Բերդում
Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: «Ֆրեսկոյի» հանդիսավոր բացման արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին, ժամը…
Հայաստանում ՀՀ քարտեզի կիրառումը առանց Արցախի պետք է օրենքով արգելել գովազդների և այլնի մեջ
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: «Հայաստանում ՀՀ քարտեզի կիրառումը առանց Արցախի պետք է օրենքով արգելել գովազդների և այլնի մեջ: Սա հայրենասիրական պաթոս չէ, այլ հակահայկական պրոպագանդայի դեմ պրագմատիկ գործ է: Սա ինքներս մեզ, այլ երկրներին, տարատեսակ միջազգային կազմակերպություններին ագիտացիա անելու լավ միջոց է: Չուզողները թող տվայտվեն, իսկ մենք, մեր համառ…
Ռուսաստանում ուսումնասիրում են թռիչքներերը վերսկսելու հնարավորությունը
Ռուսաստանում ավիաընկերությունները դիտարկում են հուլիսի կեսից միջազգային ուղևորատար թռիչքնեը վերսկսելու հնարավորությունը: Հայտնի է, որ նման որոշումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կրճատման կայուն դինամիկայով: Առաջինը կարող են վերականգնվել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի երկրների հետ թռիչքները: Այնուհետև, այլ երկրների սահմանների բացմանը զուգահեռ, կվերսկսվի օդային հաղորդակցությունը նաև դրանց հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:…
Տեղափոխվել են սեղանի թենիսի բոլոր միջազգային մրցաշարերը
Միջազգային մարզաձևերի գրեթե բոլոր ֆեդերացիաները ճշգրտում են 2020 – 2021 թթ․ մրցումային օրացույցը: Հաջորդ տարի անցկացվելիք օլիմպիական խաղերի հետաձգումը ստիպել է մարզական կազմակերպություններին վերանայել առաջիկա մրցաշրջանի մեկնարկները։ Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան ( ITTF ) տեղափոխել է բոլոր միջազգային մրցաշարերը: Աշխարհի թիմային առաջնությունը, նախ՝ մարտից հետաձգվեց հունիս։ Եվ ահա կրկին փոխվել է Ժամկետը։ Այն կանցկացվի սեպտեմբերի…
Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է
Հանրահայտ հայազգի գրող Նարինե Աբգարյանը հայտնվել է ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում: Այս մասին հայնում է՝ The Guardian: Նարինե Աբգարյանի հեղինակած գիրքը, որի վերնագիրն է՝ «Երկնքից ընկնում է 3 խնձոր» պատմում է հայկական գյուղական կյանքի մասին: Գիրքը հրատարակվել է Oneworld Publications-ի կողմից և հեղինակին բերել միջազգային ճանաչում:
Մրջազգային մրցաշարում Մելքումյանը առաջատարների շարքում է
Զագրեբում շարունակվող միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի հետ: 7-րդ տուրից հետո Մելքումյանը, Վասիլի Իվանչուկը, Ռագեր Մարկուսը և Մարին Բոսիոչիչը 4,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Մեկնարկել է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկել է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը: Փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են…
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հետ Ֆրանկֆուրտ կմեկնեն «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ», «Էդիթ պրինտ», «Սբ Էջմիածին», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Առաջին»…
Արայիկ Խզմալյանը հանդիպել է «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ իրականացվող «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ։ Հայաստան են ժամանել Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ, Ի. Ե. Ռեպինի անվան ակադեմիայի և պետական համալսարանի դասախոսներ: Նպատակն է՝ ստեղծել նոր կապեր երկու երկրների բուհերի և նկարիչների միությունների միջև, վերականգնել ու…
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցում են միջազգային փառատոնին
ՀՀ զինված ուժերի զինվորական նվագախմբի ներկայացուցիչները մասնակցում են սեպտեմբերի 21-ից 28-ը Ռուսաստանի Դաշնությունում՝ Սախալինում անցկացվող «Սպասկայա բաշնյա» զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Միջազգային մրցաշարում Գաբուզյանը կիսել է առաջին հորիզոնականը
ԱՄՆ Գրինսբորո քաղաքում ավարտվեց US Masters միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 88 շախմատիստ, այդ թվում 23 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարում Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և բաժանեց 1-9-րդ հորիզոնականները: Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր կատարվում: Մելքումյանը 6 միավոր բաժանեց 10-16-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի…














