ՆԱԽԱԳԱՀ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Այս տարի Հայաստանը և Արգենտինան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակը, որը լավ առիթ է համատեղ…
Նախագահի Հրամանագրով բարձր կոչումներ են շնորհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սահմանադրության օրվա առթիվ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում, Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հարկային ծառայության առաջին դասի ավագ…
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին Անկախության օրվա առթիվ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա: Ամերիկայի Միացյալ…
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Բելառուսի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու անկեղծ բարեկամությունը հուսալի հիմք են Հայաստանի և Բելառուսի միջև արգասաբեր համագործակցության ամրապնդման համար։ Ակնկալում եմ Ձեր շահագրգիռ աջակցությունը՝ հայ-բելառուսական փոխշահավետ…
Որոշել եմ շարունակել գործունեությունս՝ որպես անկուսակցական նախագահ. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ որոշել է շարունակել իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ: «Ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև…
Արդո՞ք ՀՀ և ԱՀ ղեկավարները ահաբեկված են նոր պատերազմի սպառնալիքից
Ալիևը քննադատում է Մինսկի խմբին՝ մեղադրելով տարածքների օկուպացիան տարիներ շարունակ պահպանման մեջ և այդ ընթացքում մեր կողմը համոզում է ժողովրդին, որ Բերձորն ու Աղավնոն պարտավոր են տալ Ալիևին: Հայաստանի շահերից բխող ոչ մի մոտիվացիա չկա, որ բնակավայրերը հանձնվեն, նույնիսկ սուպերճանապարհի պարագայում, ոչ էլ էլիտար շենքերով կամ դղյակներով փոխհատուցելու պայմանով, քանզի մարդիկ զրկվում են իրենց սեփականությունից…
Արցախի նախագահը դեմ է, բայց համաձայնվել է Բերձորը շրջանցել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ խորհրդարանում ելույթ է ունեցել և նշել, որ ամեն դեպքում պետք է շրջանցենք Բերձորն, իսկ Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք։ Նա կարծես թե շարունակում է վերջրես ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Լաչինի միջանցքի բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին։ Ելույթի ընթացքում նաև ասել է, որ դեռ վերջնական չի ավարտվել…
ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ Վահագն Խաչատուրյանը այցելել է ԱՄՆ դեսպանի կեցավայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ: Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ…
ԱԺ նախագահն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ և արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն շեշտել է մեկդարյա կուսակցության կենսունակության և ավանդույթների պահպանման կարևորությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում…
Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ է այցելել Աննա Հակոբյանը
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը և Էրիկ Սիոտիին մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վարչապետի տիկինը պատգամավոր Սիոտիին հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է կոմիտեի նախագահի կողմից։ Պատգամավոր Սիոտին բացման խոսքում ողջունել…
Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին առնչվող օրակարգային հարցեր։ Նախագահը վերահաստատել է, որ միշտ պատրաստակամ է երկրի կյանքին առնչվող բոլոր խնդիրների շուրջ քաղաքակիրթ խոսակցության, և նախագահականի դռները միշտ բաց են։ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բուլղարիայի…
Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցությունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։ Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք…
Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բուլղարիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է բարեկամ Բուլղարիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կընդլայնենք մեր երկրների միջև առկա հարաբերությունները»:
Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի նախագահին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին Ազգային տոնի առթիվ: Նախագահի ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Իսլանդիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները՝ համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է Միհրան Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Վերջերս Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:













