Նեյմար
ՊՍԺ-ն հետաքրքրված է Վասկեսի ծառայություններով
Ինչպես հայտնում Mundo Deportivo-ն՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն կարծում է, որ 28-ամյա իսպանացին կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը Նեյմարի հնարավոր տեղափոխությունից հետո: Վասկեսը կարող է լքել «Ռեալը», քանի որ մարզչական շտաբը մյուս մրցաշրջանի համար նրան կայուն խաղային պրակտիկա չի խոստանում: Տրանսֆերային շուկայում Վասկեսը 25 մլն եվրո…
Բարսելոնան ասել է, թե որքան է պատրաստ վճարել Նեյմարի համար
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Նեյմարի համար պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 170 միլիոնից ոչ ավել։ Ըստ աղբյուրի՝ Նեյմարի գործարքում կարող են ներառվել Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն, Ֆիլիպե Կոուտինյոն և Սամուել Ումտիտին։ Հիշեցնենք, որ բրազիլացին 2017 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ էր տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։
Բարսելոնայի կիսապաշտպանը կտեղափոխվի ՊՍԺ, եթե Նեյմարը գա Բարսելոնա․ Sport.es
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն համաձայնվել է տեխափոխվել ՊՍԺ։ Նշվում է, որ նրա ֆրանսիական ակումբ տեղափոխվելը կախված է Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխվելուց, քանի որ կոուտինյոն կազմելու է այդ գործարքի մի մասը։ Հաղորդվում է նաև, որ կատալոնական ակումը պատրաստ է բաց թողնել նաև խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին։
Նեյմարը հանդերձարանում Բրազիլիայի թիմի հետ նշել է Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Բրազիլիայի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նեյմարը հանդերձարանում թիմակիցների հետ տոնում Արգենտինայի նկատմամբ Բրազիլիայի տարած հաղթանակից հետո։ Նշենք, որ բրազիլացին վնասվածքի պատճառով չի մասնակցում Ամերիկայի գավաթին։ Հիշեցնենք, որ Բրազիլիայում շարունակվող Ամերկայի գավաթի համար պայքարի կիսաեզրափակիչ խաղում Բրազիլացիները կարողացել էին 2-0 հաշվով հաղթել արգենտինացիներին ու 12 տարվա մեջ առաջին անգամ…
Նեյմարի և Գրիզմանի տեղափոխությունը Բարսելոնա կարող է օգնել Բավարիային
«Բարսելոնա»-ի հավանական նորեկներ Գրիզմանի ու Նեյմարի տրանսֆերային սագայի ավարտը ոչ միայն հարկավոր է կատալոնական ակումբին, այլ նաև «Բավարիա»-ին: Այս մասին տեղեկացնում է France Football-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է «կապտանռնագույններ»-ի վինգեր Ուսման Դեմբելեի խաղով: Այնուամենայնիվ, մյունխենյան թիմի սպորտային տնօրենն Հասան Սալիհամիջիչը չի շտապում բանակցություններ սկսել՝ լավ հասկանալով, որ ֆրանսիացու տրանսֆերը կարելի է ավելի…
Նեյմարը չի ցանկանում վերադառնալ Փարիզ. Sport.es
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում վերադառնալ Փարիզ և պնդում է, որ կայանա իր տեղափոխությունը «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Sport.es-ը: 27-ամյա խաղացողի ներկայացուցիչները տեղեկացրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ նա Թոմաս Տուխելի թիմի հետ չի մեկնի Չինաստան հավաքների: Առաջիկա 7 օրը Նեյմարը մտադիր է անցկացնել Բրազիլիայում՝ հուսալով համաձայնության գալ «Բարսելոնա» տրանսֆերի հարցում: Նշվում է, որ բրազիլացու…
Չեմ ցանկանում, որ Նեյմարը վերադառնա Լա լիգա․ Խավիեր Տեբաս
Վերջերս ակտիվացել են խոսակցությունները ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի «Բարսելոնա» վերադառնալու մասին։ Սրան անդրադարձել է նաև Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, ում Խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ «Ես չեմ ցանկանում, որ Նեյմարը վերադառնա: Լա լիգան միշտ ձգտում է այստեղ բերել մեծ ֆուտբոլիստների, սակայն Նեյմարի պարագայում ես կարծում եմ, որ նրա պահվածքը լավ չի անդրադառնա առաջնության վրա: Արդյունքում բոլոր…
Վե՛ր կաց, եղբա՛յր. Նեյմարն աջակցել է Սուարեսին
Ուրուգվայի հավաքականը Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Պերուի ընտրանուն։ Հարվածաշարի միակ վրիպումը Լուիս Սուարեսինն էր, ով հանդիպումից հետո չկարողացավ զսպել արցունքները։ «Բարսելոնայի» հարձակվողին աջակցել է իր նախկին խաղընկերը՝ Նեյմարը: Վերջինս իր ինսթագրամյան էջի story բաժնում Նեյմարը տեսանյութ է տեղադրել, որտեղ Սուարեսը արտասվում է և գրել է․ «Վե՛ր կաց, եղբա՛յր։ Դու շատ մեծ ես։…
Նեյմարը ցանկանում է վերդառնալ կատալոնական ակումբ. Բարսելոնայի փոխնախագահ
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ժորի Կարդոները հավաստիացնում է, որ Նեյմարը ցանկանում է վերդառնալ «Բարսելոնա», սակայն ՊՍԺ-ի հետ այդ թեմայի շուրջ քննարկումներ դեռ չեն եղել: Բրազիլացու կարիերայի հետագա ընթացքը հայտնի կլինի Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է ՊՍԺ 2017 թվականի ամռանը՝ ռեկորդային գումարային գործարքի դիմաց (222 միլիոն եվրո):
ՊՍԺ-ն ու Բարսելոնան չեն կարողանում համաձայնության գալ․ Le Parisien
Le Parisien-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն և «Բարսելոնան» չեն կարողանում համաձայնության գալ Նեյմարի տեղափոխության հարցում։ Նշվում է, որ ՊՍԺ-ն հրաժարվել է բանակցել «Բարսելոնայի» հետ։ Հաղորդվում է նաև, որ, ըստ սպասումների, Նեյմարը փարիզյան ակումբը լքելու մասին կհայտարարի հուլիսի 7-ից հետո։
Նեյմարն արժանի չէ ներման. Լոբո Կարասկո
Նեյմարի «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին է խոսել Լոբո Կարասկոն: «Նեյմարն արժանի չէ ներման նույնիսկ այն դեպքում, եթե ծնկաչոք վերադառնա «Կամպ Նոու»: Չեմ ցանկանում նրան կրկին տեսնել «կապտանռնագույններ»-ի հանդերձարանում»,- Կարասկոյի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: Նշենք, որ Լոբո Կարասկոն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1978-89 թվականներին:
Նեյմարն Ամերիկայի Գավաթից հետո կհայտնի՝ որտեղ է ուզում շարունակել կարիերան
Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարn Ամերիկայի Գավաթի եզրափակիչ խաղից հետո կհայտնի՝ շարունակում է, արդյո՞ք կարիերան «Բարսելոնա»-ում, թե ոչ: Բրազիլացին այս մասին կհայտարարի հուլիսի 7-ից հետո: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը նախքան մրցաշարի ավարտը հրապարակայնորեն իր ապագայի մասին չի խոսի հավաքականում թիմակիցների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով:
Բավարիան մտադիր է գնել Ուսման Դեմբելեին
Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեով: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբը ֆրանսիացուն ուշադրության տակ է առել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի հարցում անհաջողության հասնելու պատճառով։ «Բարսելոնան» պատրաստ է քննարկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ կատալոնացիները ցանկանում են հետ բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
Նեյմարն ու Բարսելոնան եկել են համաձայնության
Sport.es-ի հաղորդմամբ՝ Նեյմարը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը ու շատ մոտ է կատալոնական ակումբ տեղափոխվելուն։ Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, իսկ բրազիլացու աշխատավարձը կկազմի տարեկան 24 միլիոն եվրո, որը զգալիորեն կտարբերվի ՊՍԺ-ում ստացած աշխատավարձից (36,8 միլիոն)։
Նեյմարը կվերադառնա Բարսելոնա․ Sport.es
Նեյմարը համոզված է, որ վերադառնալու է «Բարսելոնա»: Բրազիլացին այդ մասին տեղեկացրել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին WhatsApp-ի միջոցով: «Հանգիստ եղե՛ք, ես վերադառնում եմ»,- գրել է Նեյմարը: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է «Բարսելոնաից» տեղափոխվել ՊՍԺ:















