Նիկոլաս Մադուրո

  • Իտալիան պատրաստ է միջնորդ դառնալ Մադուրոյի և ընդդիմության միջև

    Իտալիան պատրաստ է միջնորդ դառնալ Մադուրոյի և ընդդիմության միջև

    Իտալիայի փոխարտգործնախարար, իշխող «5 աստղի շարժումից» ականավոր գործիչ Մանիլիո Դի Ստեֆանոն քննադատել է Վենեսուելայի հանդեպ ԵՄ դիրքորոշումը և առաջարկել, որպեսզի Հռոմը ստանձնի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև միջնորդությունը։ Երեկ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, իսկ այնուհետև Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները հայտարարել էին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե…

  • Մեծ Բրիտանիան նույնպես վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահին

    Մեծ Բրիտանիան նույնպես վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահին

    Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն…

  • Գերմանիան միացավ Իսպանիայի և Ֆրանսիայի՝ Վենեսուելայի ղեկավարին ներկայացված վերջնագրին

    Գերմանիան միացավ Իսպանիայի և Ֆրանսիայի՝ Վենեսուելայի ղեկավարին ներկայացված վերջնագրին

    Ֆրանսիայի և Իսպանիայի հետ գրեթե միաժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարություն է տարածվել նաև Գերմանիայի իշխանությունների կողմից: Այսպիսով, Գերմանիայի իշխանությունները նույնպես վերջնաժամկետ են ներկայացրել Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Գերմանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին…

  • Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել 1,2 մլրդ դոլլար արժողությամբ ոսկին

    Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել 1,2 մլրդ դոլլար արժողությամբ ոսկին

    Անգլիայի Բանկը մերժել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, 1,2 մլրդ դոլարի ոսկու ձուլակտորները վերադարձնելու խնդրանքը, այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին: Անցյալ տարվա դեկտեմբերին Մադուրոն հայտարարել էր, որ իր երկիրը իրավունք ունի վաճառել ոսկի ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին և անորոշ իրավիճակում, իր ձուլակտորները Մեծ Բրիտանիայից Վենեսուելա վերադարձնել: Անանուն աղբյուրը գործակալությանը հայտնել էր,…

  • Մադուրոն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Մադուրոն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    «ՌԴ նախագահի ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին: Պուտինը նախօրեին հեռախոսզրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին…

  • Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ

    Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է…

  • ԱՄՆ-ում չեն բացառել զորքերի ուղարկումը Վենեսուելա

    ԱՄՆ-ում չեն բացառել զորքերի ուղարկումը Վենեսուելա

    ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել ցանկացած միջոցառումներ՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների անվտանգության հարցում», – ասել է Պոմպեոն The Laura Ingraham Show ռադիոհաղորդման եթերում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե կարո՞ղ է դիմել նախագահին Վենեսուելա զորքեր ուղարկելու խնդրանքով, եթե…

  • ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հետ է կանչել Վենեսուելայից

    ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հետ է կանչել Վենեսուելայից

    ԱՄՆ-ը որոշել է հետ կանչել իր դիվանագետների մի մասին Կարակասի դեսպանատնից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով Պետդեպարտամենտին։ Նշվում է, որ ԱՄՆ կվերադառնան նրանք, ովքեր ներգրավված չեն առանձնապես կարևոր գործունեության մեջ։ Դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատանքը։ Հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով Վաշինգտոնին պետական հեղաշրջում հրահրելու…

  • Վենեսուելայում զոհերի թիվը հասել է առնվազը 26-ի

    Վենեսուելայում զոհերի թիվը հասել է առնվազը 26-ի

    Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 26 մարդ։ Այս մասի հայտնում է «Ինտերֆաքսը»։ Ոչ կառավարական OVCS կազմակերպության տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն զոհերի մասին տվյալներին, որոնց ինքնությունը պարզվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր հակակառավարական ցույցերի ընթացքում 16 զոհի մասին։ Վենեսուելայում  բողոքի խոշոր ալիքը ծայր է առել հունվարի 23-ին։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն…

  • Մադուրոն չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը

    Մադուրոն չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը

    Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն որոշել է փակել ԱՄՆ-ում երկրի դեսպանատունն ու բոլոր հյուպատոսարաններն այն բանից հետո, երբ հայտարարել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Գերագույն դատարանում: Մադուրոն ընդգծել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2025 թվականը, և համաձայնություն է հայտնել Մեքսիկայի և…

  • ԱՄՆ 20 մլն դոլլարի հումանիտար օգնություն է առաջարկել Վենեսուելային

    ԱՄՆ 20 մլն դոլլարի հումանիտար օգնություն է առաջարկել Վենեսուելային

    Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է. «Մենք պատրաստ ենք Վենեսուելայի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերել: ԱՄՆ-ն պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել»։ Ըստ նրա՝ այդ օգնության միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն լրացնել սննդի…

  • Մադուրոն սոցցանցերում զրկվել է նախագահական կարգավիճակից

    Մադուրոն սոցցանցերում զրկվել է նախագահական կարգավիճակից

    Facebook-ում և Instagram-ում վենեսուելացի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի պրոֆիլները զրկվել են իսկության կապույտ ստուգանշանից։ Սոցցանցերի ներկայացուցիչները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գուայդոն Վենեսուելայի նախագահն է։ Նրան աջակցություն էին հայտնել լատինաամերիկյան…

  • Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդը խոստացել է երկրում հասնել ժողովրդավարության

    Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդը խոստացել է երկրում հասնել ժողովրդավարության

    Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և խոստացել Վենեսուելայում հասնել ժողովրդավարության։ «Վենեսուելայի անունից ես գնահատում եմ վենեսուելացի ժողովրդի կամքին աջակցելու ձեր ձգտումը», – գրել է Գուայդոն Twitter-ում՝ ի պատասխան այն բանի, որ Թրամփը նրան ճանաչել է Վենեսուելայի «օրինական ղեկավար»։…

  • Վենեսուելան խզում է դիվանագիտական կապերը ԱՄՆ-ի հետ

    Վենեսուելան խզում է դիվանագիտական կապերը ԱՄՆ-ի հետ

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տալիս երկիրը լքելու համար։ Նա հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վենեսուելայի նախագահն իր կողմնակիցներին դիմել է Կարակասում գտնվող նախագահական պալատի պատշգամբից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ…