fbpx
Աշխարհ

Վենեսուելան խզում է դիվանագիտական կապերը ԱՄՆ-ի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տալիս երկիրը լքելու համար։ Նա հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վենեսուելայի նախագահն իր կողմնակիցներին դիմել է Կարակասում գտնվող նախագահական պալատի պատշգամբից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչում է որպես երկրի նախագահ։ Հաջակցություն Գուայդոյի հանդես էին եկել նաև լատինաամերիկյան մի քանի երկրներ։ Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ