նորածիններ
Նորածինների մահը Նովոկուզնեցկի հիվանդանոցում
Նովոկուզնեցկի հիվանդանոցում մահացել է ինը նորածին, ինչը մեծ աղմուկ է առաջացրել հասարակության շրջանում։
Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհից 4 նորածին է մահացել
Հնդկաստանի Բհոպալ քաղաքի Կամալա Ներուի անվան հիվանդանոցի նորածնային բաժնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ 40 նորածիններից միայն 36-ին են փրկել, 4-ը՝ մահացել են։ Ըստ աղբյուրի՝ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։
Բեյրութում բուժքույրը փլուզված հիվանդանոցի փլատակներից 3 նորածնի է փրկել
CNN-ի հաղորդմամբ՝ Բեյրութում մի բուժքույր փլուզված հիվանդանոցի փլատակներից փրկել է 3 նորածնի։ Հրապարակված լուսանկարում բուժքույրը նորածիններին գրկած փորձում է հիվանդանոցի հեռախոսով օգնություն խնդրել, քանի որ պայթյունից հետո քաղաքում բջջային կապն ու էլեկտրականությունն անջատված են եղել։ Բուժքրոջ խոսքվ՝ պայթյունի պահին նա ծննդաբերական բաժանմունքում է եղել և կորցրել է գիտակցությունը։ Այնուհետև ուշքի է եկել և երեխաներին դուրս բերել։ Հիվանդանոցում…
Երևան քաղաքում ծնվել է 323 երեխա
Գարնան առաջին շաբաթվա ընթացքում՝ 2019 թվականի մարտի 1-6-ը, Երևան քաղաքում ծնվել է 323 երեխա՝ 170 տղա, 153 աղջիկ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Որոնք են եղել 2018-ին նորածիններին տրված թոփ անունները
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածիններին առավել հաճախ տրված անունների ցանկը: Առաջին տեղում Նարեն է (657), այնուհետև՝ Մարիան (598)։ Հնգյակում են հայտնվել նաև Մանե, Մարի, Արփի անունները։ Տղաների անունների թոփ հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ Դավիթ (1403), Նարեկ (1077), Հայկ, Մարկ, Տիգրան։ Գրում է shantnews.am-ը։
Սուրճը և թեյը վնասակար են հղիների համար
Կոֆեինը հղիների շրջանում պտղի փոքրացման պատճառ է դառնում: Դա պարզել են իռլանդացի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition պարբերականում: 941 հղի կնոջ տվյալները ցույց են տվել, որ կոֆեինի օրական յուրաքանչյուր ավելորդ միլիգրամը հղիության առաջին երեք ամսում պտղի չափսը նվազեցնում է 72 գրամով: Իսկ կոֆեինի հիմնական աղբյուրներ են սուրճը և թեյը:…
46-ամյա կինը Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել
Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: «Սա բավականին յուրահատուկ դեպք է: 46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո: Վերջերս դեմ եմ երեք սաղմ հանձնելուն, քանի որ նման դեպքերում դժվարությամբ է հաղթահարվում…







