Շառլ Միշել
Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառմամբ անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։ «Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում։ Ավերածությունները պետք է դադարեն, պատանդները պետք է ազատ արձակվեն։ Տարածաշրջանը սարսափելի հակամարտության շեմին է։ Մեզ շտապ անհրաժեշտ է զինադադար։ Ամբողջությամբ աջակցում եմ Եգիպտոսին, Կատարին ու ԱՄՆ-ին՝ իրենց միջնորդական ջանքերում»,- գրել է նա։
Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: «Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», – «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Միշելի հետ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Լոնդոնում, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում. Շառլ Միշել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել են Վաշինգտոնը, Բրյուսելը, Բեռլինը, Թուրքիան և ՄԱԿ գլխավոր քարտուղարը: Հայտարարություններում ընդգծվել է Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու պայմանավորվածությունը: Երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել խաղաղ բանակցություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X»-ի միկրոբլոգում արված գրառմամբ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնույթյունը նշել է,…
ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի․ Շառլ Միշել
Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղի բնակչության կարիքները բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբացման և Աղդամի ճանապարհի…
Հնարավորինս շուտ սկսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, չքաղաքականացնել հումանիտար հասանելիությունը. Շառլ Միշել
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսություն անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին հայտնել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման սուր անհրաժեշտության մասին՝ ի կատարումն Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան կարգադրության և հետագա էսկալացիան կանխելու նպատակով: Եվրախորհրդի…
ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ակնկալում է, որ ԵՄ երկրների ղեկավարները «նոր լիցք կհաղորդեն» քննարկումներին՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից միջոցները Կիևին ուղղելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։ Սակայն շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինիուս Սինկևիչուսն այն կարծիքին է, որը «Միայն ԵՄ-ն չպետք է դա անի: G7-ի…
ԵՄ-ն պատրաստ է դիտարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այդ թեմայի շուրջ բանավեճն ավելի բարդ է դառնում։ «Պատժամիջոցների մասին յուրաքանչյուր քննարկում շատ ավելի բարդ է, քան նախորդը»,- լրագրողներին ասել է Միշելը Կիև կատարած այցի ժամանակ։ Նրա համոզմամբ՝ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն, «ավելի շատ…
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից: «Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար. Շառլ Միշել
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար։ Խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա, և դիվանագիտությունը դա ապահովելու այլընտրանք չունի»:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար:
Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր: Անդրադարձանք բոլոր հարցերին և պայմանավորվեցինք ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս ավելացնել իր ջանքերն այդ ուղղությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Միշելը։
Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։ Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։ Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում…
Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները արդյունավետ կլինեն: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել…