ոստիկանություն

  • 63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • 31-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Բացահայտվել է մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բացահայտվել է մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի․ կասկածանքը՝ գողություն։ Հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք մեքենաներից գողություններ են արել։ Երիտասարդները խոստովանել են, որ մայիսից նոյեմբեր Շենգավիթ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարել են 30-ից ավելի գողություն․ կոտրել են մեքենաների…

  • Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել մասնաճյուղի տարածքում։ Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։…

  • Պետությանը պատճառվել է շուրջ 136 մլն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Պետությանը պատճառվել է շուրջ 136 մլն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական գույքի կառավարման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲ ընկերության նախկին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքը…

  • Նեթանյահուն դիմել է ոստիկանություն Facebook-յան մեկնաբանությունների պատճառով

    Նեթանյահուն դիմել է ոստիկանություն Facebook-յան մեկնաբանությունների պատճառով

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն է դիմել Facebook-ում իրեն ուղղված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից: «Երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետը դիմել է ոստիկանության գլխավոր տեսուչի պաշտոնակատար Մոտի Քոենին՝ կապված Facebook-ում մի մարդու հետ, որը կոչ է անում վերացնել վարչապետին եւ նրա ընտանիքի անդամներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Իսրայելի վարչապետը խնդրել է…

  • Կաշառքի փաստով ոստիկաններ են ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Կաշառքի փաստով ոստիկաններ են ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը հետաքննիչի հետ բանակցելուց հետո,…

  • 64-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • 27-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    27-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․45-ին, ոստիկանության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։ Նա վիրահատվեց և ի վիճակի չէր դեպքի վերաբերյալ հաղորդում կամ բացատրություն տալու։ Սևանի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Սևանի Կոմիսարների փողոցում 27-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի երիտասարդ վիճել են։ Միջադեպն ուղեկցվել…

  • Կրակոցներ Նոր Նորքում․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կրակոցներ Նոր Նորքում․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները հենց դեպքի վայրից բաժին բերման ենթարկեցին մի քանի երիտասարդի։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Հունան Ավետիսյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճել են…

  • Ոստիկանության բաժանմունքում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորածները ձերբակալվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանության բաժանմունքում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորածները ձերբակալվել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նոյեմբերի 2-ին պարեկային ոստիկանները, ժամը 23-ից հետո հրավառություն իրականացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Վրացյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են բերել մի քաղաքացու։ Րոպեներ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք են եկել բերվածի երկու ազգական, որոնք դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը ոստիկանության ծառայողների կողմից արժանացել է համարժեք պատասխանի։ Դեպքի առթիվ քրեական գործ ՝ հարուցվել խուլիգանության և իշխանության…

  • Գրպանահատն ու գողոնը հայտնաբերվեցին դեպքի հաջորդ օրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկվել է ոստիկանություն

    Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկվել է ոստիկանություն

    ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը: Արդյունքում այսօր…

  • Ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները․ Ցոլակյանը՝ դատավորի մասնակցությամբ միջադեպի մասին

    Ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները․ Ցոլակյանը՝ դատավորի մասնակցությամբ միջադեպի մասին

    Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ մեկնաբանելով Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպը վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանըի մասնակցությամբ: «Մեր հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են…

  • Ուռուցքաբանության կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնման պահանջով

    Ուռուցքաբանության կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնման պահանջով

    ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի…