Ոստիկանություն
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին և մայրաքաղաքում
Հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 20.00-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 58-ամյա քաղաքացի և հայտնել, որ վրաերթը կատարել է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:Կատարվում է քննություն։ … Հունվարի 22-ին, ժամը 04.45-ին, Երևանի Աթոյան…
Ծեծկռտուք դպրոցականների միջև
Հունվարի 22-ին, ժամը 14.45-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ», «աջ քունքային շրջանի պատռած վերք», «ձախ վերհոնքային հատվածի պատռած արնահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» և «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշումներով՝ 16 և 17-ամյա 4 դպրոցականներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները…
Երեկ բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի մաքսանենգության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության փորձի, գույքի դիտավորությամբ…
Կրակոցներ Արարատի մարզում. երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել…
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյանում
Հունվարի 21-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռաֆայել Վ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին բերման ենթարկեցին Չուխաջյան փողոցից: Հունվարի 21-ին ոստիկանության…
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 21-ին, ժամը 18.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 23/1 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: *** Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում թիվ 46 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 24-ամյա ուղևորուհին սրահում ընկել ու մարմնական վնասվածքներով բուժօգնության է…
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 44 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 19, մարմնական վնասվածք հասցնելու 5, խարդախության 4, ընտրական իրավունքի խախտման և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու 3-ական, խուլիգանության 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ…
Ոստիկանները բացահայտել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակրպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։ Նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում…
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող…
Քաղաքացին հանգուցյալ եղբոր զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 19-ին, ժամը 20.00-ին, 1970 թ. ծնված Արմենակ Ն.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ՝ պայթուցիչով, 180 հատ՝ 5.45 մմ և 28 հատ՝ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ ձեռքի լուսարձակիչ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող մարագում մաքրման աշխատանքներ…
Միգրանտների նոր քարավանը Հոնդուրասից շարժվել է դեպի ԱՄՆ
Միգրանտների նոր քարավան է շարժվել Հոնդուրասից Միացյալ Նահանգների ուղղությամբ, հայտնում է Telesur հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալով, շաբաթ միգրանտները սկսել են հավաքվել Սան Պեդրո Սուլա քաղաքի ավտոբուսի կայարանում և կիրակի վաղ առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Գվատեմալայի սահման: Ընդհանուր առմամբ, քարավանը բաղկացած է 400 մարդուց: Ոստիկանության տվյալով, Գվատեմալայի հետ սահմանին արդեն ժամանել է 153 մարդ, նրանք սպասում…
Մեղադրանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ, հունվարի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Արա Բ.-ին, որը 2018 թ. հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Ոստիկանության Էրեբունու բաժնի…
ՍԱՍ սուպերմարկետ զինված հարձակում կատարած 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հունվարի 17-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմակետ և գումար պահանջել: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, անհայտ անձը սև գլխարկով և ակնոցներով, աշխատակցից գրությամբ պահանջել է գումար…














