ՊԲ
ՊԲ-ն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի կատարել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնել է ԼՂ ՊՆ-ն:
Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք․ ՊԲ
Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանը նորից խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր հրադադարի խախտման հնարավոր դեպքերը. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի…
Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ: Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել…
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական…
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Խորհրդակցություն՝ Արցախի պետնախարարի մոտ․ ամփոփվել են զորահավաքի արդյունքները
Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը: Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է. «Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը…
Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է շուրջ 1500 անգամ
Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։
Դավիթ Տոնոյանն այցելել է Պաշտպանության բանակ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկել համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական…
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ
Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական…
Դրվագներ՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Դրվագներ է հրապարակել՝ Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում բանակի հակահարվածային խմբավորման հետ անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից։