Ռեստարտ
Ուսանողական վարձերը վճարելու նոր հնարավորություն. բացվեց «Ռեստարտ» հիմնադրամը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հուլիսի 6-ին Անի պլազա հոթելում տեղի ունեցավ «Ռեստարտ» ուսանողական-բարեգործական հիմնադրամի բացման միջոցառումը: Հիմնադրամի նպատակն է փոխհատուցել ուսանողական վարձերը, ինչպես նաև ուսանողներին տրամադրել դրամաշնորհներ և կրթաթոշակներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով նշեց, որ հաճախ ֆինանսական խնդիրների պատճառով շատ ուսանողներ չեն կարողանում ընդունվել համալսարան։ «Նորություն չէ, որ համալսարանական շատ ֆակուլտետների վարձավճարներ, որտեղ…
Դավիթ Պետրոսյանի արձագանքը իր մասին տարածվող լուրերին
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ «լրատվականներ» տեղեկություններ են տարածում, թե ես շուտով ԵՊՀ-ում ինչ-որ պաշտոն պիտի ստանամ: Սա, իհարկե, բացարձակ սուտ է: Նույն ստորությունն ու ստորաքարշությունը: Ամեն ստի չէ, որ արձագանքում եմ, բայց քանի որ ինձ սկսեցին հարցնել, ստիպված էի: Հ.Գ 2019 թ. հուլիսի 6-ին տեղի կունենա «Ռեստարտ»…
Շուտով կլինի «Ռեստարտ» առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի բացումը. Դավիթ Պետրոսյան
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով հիմնադրամի ստեղծման մասին: «Այս օրվան մենք շատ ենք սպասել ու երազել։ Շատերս գիտենք, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ուսանողների վարձերի, կրթաթոշակների հետ ունեցած խնդիրներն են։ Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք մի քանի ուսանողների օգնել, որ շարունակեն իրենց ուսումը, բայց…
Արամ Սիմոնյանի հեռացումից զատ չի նկատվում որևէ պլան՝ կապված կադրային քաղաքականության և բուհի առողջացման հետ. Ռեստարտ
Restarttimes.am-ը գրում է. Օրերս ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Չեմ ցանկանում խորասուզվել հրաժարականի պատճառների, դերակատարների, այդ որոշման կայացման հիմքերի և այլնի մեջ․ միայն ցանկանում եմ հիշեցնել, որ ԵՊՀ-ի հետ կապված բացասական երևույթների միակ կրողը պարոն Սիմոնյանը չէ։ Այո, նախկին ռեկտորը կանգնած էր կուսակցականացված համակարգի վերևում, բայց այդ համակարգի գոյությունն ու ի…
Պարզել ենք, որ տվյալ ճարտարագիտական կառույցները միտված են աստղային երկնքին. Վազգեն Գևորգյան
Մայիսի 18-ին անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները: Բացահայտումները կապված են Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից բխող այլ հայտնագործությունների հետ: «Այդ երեք կետերում 2017…
Մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության ևս 4 անդամի
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտ» նախաձեռնության ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: ««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ…
Ռեստարտի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջարդվել
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության տղաների և Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնության երկու անդամների՝ Դավիթ Պետրոսյանի և Դավիթ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ առևանգելու փորձ կատարելու համար։ Հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական…
Մեր գործողությունից հետո բոլորն իրենց խոսքերի վրա ուշադիր կլինեն. Դավիթ Պետրոսյան
«Այս մեր գործողությունից հետո բոլոր մարմինները, մարդիկ իրենց խոսքերի վրա ուշադիր կլինեն: Մենք փորձեցինք ցույց տալ, թե մեր երկրում սոցցանցերում ինչ բնույթի լեզու է իրականացվում»,- այս մասին ասել է ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով Նարեկ Մալյանի հետ միջադեպին: Նրա խոսքերով՝ Նարեկ Մալյանին աղբամանը նետելը նպատակ ուներ ուշադրություն գրավել:…
Մարիա Կարապետյանը՝ «Ռեստարտի» և Մալյանի միջադեպի մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողովի առաջին նիստին խոսեց «Ամիրյան փողոցի միջադեպի» մասին՝ նկատի ունենալով «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և բլոգեր Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպը։ «Տեղի ունեցած ֆիզիկական բռնության տարրեր պարունակող դեպքը գործող օրենսդրությամբ արդեն իսկ պատժելի դեպք է, և ոստիկանությունը արդեն զբաղվում է դրանով։ Այնինչ հոգեբանական և խոսքի միջոցով արտահայտված…
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործը: Այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նշենք, որ դեպքի առթիվ այսօր ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ…
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը քրեական գործ է հարուցել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործը հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Խաչատրյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել: Վերջիններս դեռևս կարգավիճակ…
Միջադեպ «Ռեստարտի» անդամների և ակտիվիստ Նարեկ Մալյանի միջև. Civilnet
Կիրակի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և ակտիվիստ, իշխանությունների քննադատ Նարեկ Մալյանի միջև։ Վերջինիս փորձել են նետել աղբարկղը, սակայն միջադեպի վայր հասած ոստիկանները թույլ չեն տվել։ Մարտի 4-ին կեսգիշերն անց տեղեկություն տարածվեց, որ «Ռեստարտի» անդամները հարձակվել են Մալյանի վրա։ Վերջինս, ըստ «Ռեստարտի» անդամների, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներում մշտապես վիրավորանքներ էր հասցնում…
«Ռեստարտ». վերբեռնումը շարունակվում է
Փետրվարի 16-ին «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց տարեկան հաշվետվություն: «Ռեստարտի» անդամ Դավիթ Պետրոսյանը նախ ներկայացրեց «Ռեստարտի» ստեղծման պատմությունը: Ստեղծման նախադրյալը եղել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ից սկսած մինչև տարվա վերջ շարունակված տարկետման հետ կապված ուսանողական շարժումը, որից հետո՝ փետրվարի հինգին, ձևավորվեց «Ռեստարտը»: «Ռեստարտն» իր առջև մի շարք խնդիրներ էր դրել, որոնցից են ակադեմիական…
Ո՞վ է գրանտակեր․ բանավեճ Ֆեյսբուքում
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը մեղադրել է Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու մեջ։ Իր ֆեյսբուքյան էջում Ափոյանը գրառում է արել այն մասին, որ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամից 20,000 դոլարի դրամաշնորհ է ստացել։ «Ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց…
Բողոքի ակիցա ԵՊՀ դիմաց
Այս պահին, Երևանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է: ՈՒսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:















