սաադ հարիրի
Լիբանանի վարչապետը վերջնականապես հայտարարել է իր հեռանալու մասին
Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Այս մասին նշված է սուննի քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը։ «Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետև ճգնաժամից դուրս գալու այլ տարբերակ չեմ տեսնում՝ բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»,-հայտնել է նա: Հարիրին կոչ է…
Հրաժարական է տվել Լիբանանի վարչապետը
Հրաժարական է տվել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Լիբանանում վերջին երկու շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Ցուցարարները քաղաքական փոփոխություններ էին պահանջում: Հարիրին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ինքը արդեն փակուղում էր, և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել…
ՀՀ դեսպանի հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ
Հունիսի 19-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri): Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաև երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավրության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սաադ…