fbpx
Աշխարհ
05:00 30/10/2019

Հրաժարական է տվել Լիբանանի վարչապետը

Հրաժարական է տվել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները:

Լիբանանում վերջին երկու շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Ցուցարարները քաղաքական փոփոխություններ էին պահանջում:

Հարիրին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ինքը արդեն փակուղում էր, և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել Աունին:

Հիշեցնենք, որ ցույցերի պատճառը Լիբանանի կառավարության որոշումն է, որով հավանութուն է տրվել համացանցով WhatsApp-ի տիպի հավելվածներից օգտվելու համար ամսական մոտ 6 դոլար կազմող հարկի ներմուծմանը: Նոր հարկ է նախատեսվում նաև ծխախոտի համար, իսկ մինչև 2022թ. նախատեսվում է ԱԱՀ-ն ավելացնել մինչև 15 տոկոս:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ