Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում 7 հոգի է զոհվել ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով
Սանկտ Պետերբուրգում մայիսի 10-ին մարդատար ավոբուս է ընկել գետը, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում։ Վթարի պահին ավտոբուսում 20 հոգի է եղել։ Տելեգրամյան ալիքներում հրապարակված քաղաքի դիտարկման տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները ցույց են տալիս, որ ավտոբուսը կորցրել է կառավարումը՝ այն հարվածում է մարդատար ավտոմեքենայի, այնուհետև Պացելուևա կամրջի արգելապատնեշին ու ընկնում…
Սանկտ Պետերբուրգում կանցկացվի վինտաժ մեքենաների ամենամեծ ցուցահանդեսը
Ապրիլի 14-ից 16-ը «Էքսպոֆորում» Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի Ռուսաստանում վինտաժ մեքենաների, մոտոցիկլետների և հնաոճ իրերի ամենամեծ ցուցահանդեսը: Այն անցկացվում է ավելի քան քսան տարի, և ցուցանմուշները երբեք չեն կրկնվում։ Ցուցահանդեսում դուք կարող եք ոչ միայն տեսնել հազվագյուտ մեքենաներ, այլև մասնակցել իրական ռետրոլիի, վարել ռադիոկառավարվող մեքենա, պտտել իրական տրոլեյբուսի «ղեկը» և վարել մինի տրամվայ: Այս…
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել դեկտեմբերի 26-ին, որտեղ նույն օրը մասնակցել էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն: Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում՝ հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: «Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պակաս կարևոր, ոչ ֆորմալ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,- ասել է Լեբեդևը: Նրա կարծիքով՝ ԱՊՀ…
Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգում համերգի ժամանակ նետել է խոսափողը և հեռացել
Երգիչ Գրիգորի Լեպսը, ի պատիվ իր 60-ամյակի, մեծ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում, սակայն երգերից մեկի կատարման ժամանակ նա նետել է խոսափողը և լքել բեմը։ Այս մասին հայտնում է Фонтанка-ն։ Համերգի ականատեսների խոսքերով՝ ելույթի ժամանակ կատարողը կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ, որոնք ցանկանցել են իր հետ սելֆի անել։ Կատարման ժամանակ արտիստը կանգ է…
Սանկտ Պետերբուրգում ԱԺ պատգամավորները ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ…
Տաջիկստանի նախագահը Պուտինին ձմերուկ-սեխի բուրգեր է նվիրել Սանկտ Պետերբուրգում
Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Նույն օրը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնունդն է։ Այդ առթիվ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նրան նվիրել է ձմերուկի և սեխի բուրգեր։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ տրակտոր է նվիրել։
Իլհամ Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք…
Լուկաշենկոն Պուտինին երշիկ ու պանիր է նվիրել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երեկ Սանկտ Պետերբուրգում միմյանց հետ բանակցություններ են վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Համացանցում սկսել են տվյալներ հայտնվել այն մասին, թե ինչ նվերներ է բերել Պուտինին Լուկաշենկոն։ Այս մասին Telegram-ում գրել է «Пул Первого» ալիքը։ Նշվում է, որ Լուկաշենկոն դարկաձեռն չի ժամանել Սանկտ Պետերբուրգ ու իր հետ բերել է բաժակների հավաքածու…
Ալեն Սիմոնյանը Ռուսաստանում համաժողովի է մասնակցել
Նոյեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանը Փարիզում հյուրընկալվել…
Սանկտ Պետերբուրգում կայացած քննարկամանը ներկայացվել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 11-ին Հայաստանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Զբոսաշրջություն, մշակույթ և թվայնացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում և համավարակի ազդեցությունը նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։ «Կլոր սեղանին մասնակցել են հասարակական գործիչներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից…
Սանկտ Պետերբուրգում սկսվել են Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունենում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Երկու երկրների նախագահները քննարկելու են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները: «Սանկտ Պետերբուրգի Կոստանտինովյան պալատում տեղի է ունենում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները», – ասված է Բելառուսի պետության…
ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ին կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կգտնվի մինչև հուլիսի 9-ը:















