սերխիո ռամոս
Պաշտոնական. Մադրիդի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը տեղափոխվեց Մոնտերեյ
Սերխիո Ռամոսն արդեն պաշտոնապես «Մոնտերեյի» նոր խաղացող է, որը մեքսիկական ֆուտբոլի ամենակարևոր թիմերից մեկն է: 38-ամյա կենտրոնական պաշտպանը կմիանա իր հայրենակիցներ Օլիվեր Տորեսին և Սերխիո Կանալեսին: Այս մասին մեքսիկական ակումբը հայտարարել է հինգշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում: ¡YA TENEMOS EL JERSEY CON EL 93 DE @SergioRamos en la #TiendaRayados!🤩👕 ¡Corre por el tuyo a nuestras sucursales!🏃🏻♂️🔥…
Սերխիո Ռամոսը հնարավոր է տեղափոխվի Կորինտիանս՝ Մեմֆիս Դեպայի միջնորդությամբ
Սերխիո Ռամոսի ապագան կարող է կապված լինել բրազիլական Կորինտիանսի հետ, չնայած որ նա ցույց է տվել իր ցանկությունը վերադառնալ Մադրիդ՝ Ռեալ Մադրիդի կազմ: Ֆուտբոլիստը, որն այս պահին զբաղվում է անհատական մարզումներով, նոր ակումբ չունի այն բանից հետո, երբ ավարտվեց նրա պայմանագիրը Սևիլիայի հետ։ Վերջին օրերին, Ռամոսը «հավանել» է սոցիալական ցանցերում բազմաթիվ նկարներ, որոնք ցույց են…
Հայտնի են դարձել Ռեալի և Բարսելոնայի պատմության 100 լավագույն ֆուտբոլիստները
Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» պատմության 100 լավագույն ֆուտբոլիստները։ Կլասիկոյից առաջ Marca-ն հրապարակել է Իսպանիայի լավագույն երկու ակումբների լավագույն խաղացողների ցուցակը՝ ըստ տասնամյակի: Անցած տասնամյակում (2011-2020) ընդգրկված են՝ Լիոնել Մեսսին, Սերխի Բուսկետսը, Ժերար Պիկեն, Անդրես Ինյեստան, Ժորդի Ալբա և Դանի Ալվեսը (բոլորը «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդու, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Ռաֆայել…
ՊՍԺ-ն փոխարինող է գտել Ռամոսին
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է առաջիկայում հրաժարվել իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններից։ Այս մասին հայտնում է լրագրող Թիբո Վեզիրիան։ Նշվում է, որ Ռամոսին փոխարինողի հիմնական թեկնածուն «Նապոլիից» Կալիդու Կուլիբալին է։ Ըստ աղբյուրի՝ վերջինս իտալական ակումբի նախագահի սիրելին է, ինչը նշանակում է, որ ՊՍԺ-ի համար բարդ է լինելու ձեռք բերել ֆուտբոլիստին։ Կուլիբալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է…
Ռամոսը մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն
Ֆրանսիական ՊՍԺ-ն մոտ է պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագիրը խզելուն։ Այս մասին գրում է AS պարբերականը։ Բանն այն է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունն անհանգստացած է Ռամոսի առողջությամբ։ Նշվում է, որ Ռամոսը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից այս ամռանը։ Հիշեցնենք, որ պաշտպանը միացել է ՊՍԺ-ին 2021 թվականին։
MLS-ից հետաքրքրված են Ռամոսով
Վնասվածքների պատճառով ՊՍԺ-ում շատ քիչ խաղաժամանակ ստացող իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է MLS-յան «Լոս Անջելես Գելեքսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է FootMercato-ն։ Նշվում է, որ Ռամոսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։ Ռամոսը ՊՍԺ-ում 5 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նրա ու փարիզյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում…
Ռամոսը կարող է բաց թողնել Ռեալի դեմ խաղը
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղերից Ռերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել մկանային նասվածքից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ իսպանացին, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը, որը նախատեսված փետրվարի 15-ին։ Ըստ աղբյուրի՝ վնասվածքների պատճառով Ռամոսն այս մրցաշրջանում ընդամենը 5 խաղ է անցկացրել։
Հիանալի է Ռամոսի թիմակիցը լինելը․ Մեսսի
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին անկեղծացել է իր թիմակից Սերխիո Ռամոսի մասին, ում հետ երկար տարիներ մրցակցել է Լա Լիգայում։ Մեսսիի խոսքերը փոխանցում է Marca-ն։ Ֆուտբոլիստը նշել է, որ սկզբում տարօրինակ էր Ռամոսի հետ նույն հանդերձարանը կիսելը՝ այդքան տարիների մրցակցությունից հետո, բայց այժմ արդեն նորմալ է։ Մեսսիի խոսքով՝ Ռամոսի թիմակիցը լինելը հիանալի է ու նա…
Մեսսին և Ռամոսը դեռևս չեն կարողանում «բարիշել»
ՊՍԺ-ի աստղեր Լիոնել Մեսսին ու Սերխիո Ռամոսը դեռևս չեն կարողանում ջերմ հարաբերություններ հաստատել։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Նշվում է, որ թիմակիցները չեն կարողանում մոռանալ այն դիմակայությունները, որոնք ունեցել են «Բարսելոնայում» և «Ռեալում» հանդես գալու տարիներին։ Հիշեցնենք, որ Մեսսին էլ, Ռամոսն էլ փարիզյան ակումբին են միացել 2021 թվականին։
Ռամոսը կարող է այդպես էլ չնշել իր նորամուտը ՊՍԺ-ում
Սերխիո Ռամոսը, չնայած այս տարվա հուլիսին տեղափոխվեց ՊՍԺ, բայց դեռևս չի նշել իր նորամուտը ակումբի կազմում, որովհետև ապաքինվում է ստացած վնասվածքից։ Բայց այս իրավիճակն անհանգստացնում փարիզյան ակումբի ղեկավարությանը ու նրանք դիտարկում են իսպանացու հետ պայամանգիրը խզելու տարբերակը։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն կգնա նման քայլի, եթե առաջիկայում Ռամոսի հետ կապված…
Ռամոսը 10 օրից կվերադառնա շարքեր
Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է վնասվածքից հետո ամբողջովին վերականգնվելուն։ Նա այժմ մարզվում է անհատական ծրագրով, բայց 10 օրից հնարավորություն կստանա միանալ ընդհանուր խմբին։ Այս մասին տեղեկացնում են ՊՍԺ-ի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ստացել էր սրունքի մկանային վնասվածք։ Նա փարիզյան ակումբ տեղափոխվեց այս տարվա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Մեսսին, Ռամոսն ու Վերատին չկան ՊՍԺ-ի հայտացուցակում
Այսօր Լիգա 1-ի 7-րդ տուրում «Մեցը» ուժերն է չափելու ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան ակումբն արդեն հրապարակել է հայտացուցակը ու արդեն պարզ է դարձել, որ խաղին չեն լինելու Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսն ու Մարկո Վերատին։ Հայտացուցակից բացակայելու պատճառը վնասվածքն է։
ՊՍԺ-ն արդեն Ռամոսին փոխարինող է գտել
«Նապոլիի» ֆուտբոլիստ Կալիդու Կուլիբալին հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ ֆրանսիական ակումբում փոխարինող են փնտրում Սերխիո Ռամոսին, ով վնասվածք է ստացել և մեկ ամսով բացակայելու է։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպում ու բանակցություններ են ունեցել Կուլիբալիի գործակալների հետ։ Նշենք, որ Կուլիբալին ներկայացնում է…
Որևէ մեկը հավատացե՞լ է, որ կարող է այսպիսի բան լինել․ Ռամոսի արձագանքը՝ Մեսսիի տեղափոխվելուն (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային նորեկ Սերխիո Ռամոսը արձագանքել է ՊՍԺ-ի մյուս աստղային նորեկ Լիոնել Մեսսիի հետ նույն ակումբում հանդես գալուն։ Նա Instagram-ի իր էջում տեղադրել է իր ու Մեսսիի՝ խանութում իրար կողք դրված մարզաշապիկների լուսանկարը, որին կից գրել է․ «Որևէ մեկը երբևէ հավատացե՞լ է, որ կարող է այսպիսի բան լինել: Բարի գալուստ, Լեո»:
Ռամոսը չի մասնակցի ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպմանը
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Սևիլյայի» դեմ ընկերական հանդիպումը: Ֆուտբոլիստը ունի վնասվածք, որը ստացել է նախորդ շաբաթվա վերջին կայացած մարզման ժամանակ: Նրա վերադարձը նախատեսվում է մեկ շաբաթից: Վնասվածներ են ստացել նաև Ռաֆինյան և Քոլին Դագբան, իսկ Խուան Բերնատը շուտով կմիանա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ընդհանուր խմբին: ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 27-ին։ Այս մասին…