Ստեփանակերտ
Ադրբեջանցիները վանդալիզմը շրունակվում է գերեզմանատներում
«Արցախի լեռներ» Telegram ալիքը հաղորդում է, որ ադրբեջանցիները պղծել են Ստեփանակերտի զինվորական գերեզմանատունը։ Այս գործողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել տարածաշրջանի նկատմամբ 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Հաղորդագրության մեջ ներկայացված լուսանկարներում երևում են վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է դիտավորյալ վանդալիզմի մասին։ Այս միջադեպը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարածաշրջանում…
Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ Monument Watch-ի զեկույց
Monument Watch հարթակի հրապարակած վերջին զեկույցը վկայում է Ստեփանակերտի հուշահամալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի վտանգավոր գործողությունների մասին։ Տեսանյութերը, որոնք տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, փաստում են, որ հուշահամալիրը դեռևս կանգուն է, սակայն առկա են վնասվածքներ՝ հատկապես Արցախյան պատերազմի հերոսների շիրմաքարերին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հատվածներում։ Ադրբեջանական գործողությունները ներառում են հուշահամալիրի հայերեն գրությունների քերումը։ Սա…
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել
2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել՝ ներգրավելով զոհերի հարազատներին և Արցախից բռնի տեղահանված անձանց։ Միջոցառման նպատակն էր հիշել զոհերին և միասնաբար կիսել այդ ցավալի իրադարձության ծանրությունը։ Պայթյունը խլեց 216 մարդու կյանք, որոնց թվում կային կանայք և երեխաներ։ Մոտ 300 մարդ ծանր վիրավորումներ ստացավ, իսկ 22 մարդու…
Ադրբեջան մշակութային վանդալիզմը շարունակում է Ստեփանակերտում
Ադրբեջանի վարչակազմը շարունակում է իր կործանարար քաղաքականությունը Արցախի բռնազավթված տարածքներում՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Վերջին ամիսներին Ստեփանակերտում ոչնչացվել են հասարակական նշանակության շինություններ և բնակելի տարածքներ՝ ընդգծելով ադրբեջանական կողմի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության շարունակական բնույթը։ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Ստեփանակերտի…
Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաբացվել է Հայաստանում
Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերաբացվել է Հայաստանում և պատրաստվում է շահագործման հանձնել 2025 թվականին։ Հոկտեմբերի 30-ին կայացած բացման արարողությանը ներկա էր բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն աջակցում է կենտրոնի աշխատանքներին։ Կենտրոնը նպատակ ունի շարունակել Արցախում սկսած բժշկական ծառայությունները և աջակցել բնակչության առողջության վերականգնմանը։
Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել
Ստեփանակերտում մնացած հայերից մեկն է մահացել, APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։ Ըստ գործակալության՝ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել հոկտեմբերի 20-ին։ Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։ Հաղորդվում է, որ առողջապահության նախարարությունում նրան զննել են ու անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերել: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո շուրջ 105 հազար…
Ստեփանակերտում Ադրբեջանը քանդել է ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը
Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը: «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում Ստեփանակերտի հայկական դիմագիծը։ Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող…
Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին
Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին, հայտարարել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։ ԱՊԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» և ասել, որ «նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար»։ Թե երբ է…
Ադրբեջանը ձևափոխել է Ստեփանակերտում Արցախբանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանել ԱԺ-ն
Հայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը, այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։ «Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Ազգային ժողովի շենքը»,- գրել է…
Ստեփանակերտնում դրոշները հանվել են (տեսանյութ)
Դրոշները հանվել են․ Ստեփանակերտն՝ այսօր:
Արցախում չունենք բժշկական ռեսուրս. բժիշկներն ահազանգում են
Ստեփանակերտի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով մեծ թվով վիրավորներ կան։ Համացանցում հրապարակված կադրերից երեւում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ։ Հիվանդանոցի բժիշկներն ահազանգում են, որ պայթյունից տուժածներին օգնություն է պետք։ «Այս պահի դրությամբ չունենք բժշկական ռեսուրս։ Դեղորայքի հետ կապված չունենք անտիբիոտիկներ եւ մեծ քանակությամբ այրվածքային վիճակներ ունենք,…
Արցախից հերքում են, որ ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին: Իրադրության և…
Այսօրվանից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը
Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Այս մասին հայտնում են Արցախի Պետական տեսչությունների կառավարման կոմիտե: Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում է…
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել…
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: