Վալերիյ Օսիպյան
Վալերիյ Օսիպյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ոստիկանությունում․ մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփեց պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի…
Թող Միհրան Պողոսյանը վերադառնա հայրենիք ու պատասխանի առաջադրված մեղադրանքներին պատվով․ Քրիստինե Պողոսյան
Թող գեներալը այդքան համարձակություն ունենա, հարգի սպայի պատիվը, վերադառնա հայրենիք։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ մեկնաբանելով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարությունը։ Գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը. Միհրան Պողոսյան «Թող գեներալը այդքան համարձակություն ունենա,…
Մաղթում եմ բոլորին անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը․ Օսիպյան
ՀՀ նախագահի հրամանով ոստիկանության պետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում: Իսկ…
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը
Նախագահը ստորագրեց Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Դրանում ասված է. ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:
ԱԽ նիստում Օսիպյանի հրաժարականի թեման չի շոշափվել․ Միրզոյան
Երեկ ու այսօր լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում է ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ԱԽ նիստի ընթացքում հրաժարականի դիմում է գրել։ Այս հարցին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արարատ Միրզոյանը։ «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները», – ասաց ԱԺ նախագահն…
Օսիպյանին փոխարինող մեկ թեկնածուի անուն է շրջանառվում
Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, վճռվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ,…
Վանեցյանից հետո պաշտոնանկությունների շքերթ է սկսվելու
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ: Ազատվելու են նաև Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ՀՀ ցանկացած քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում:…
Վալերիյ Օսիպյանը կմեկնի ԱՄՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կգործուղվի ԱՄՆ։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի հոկտեմբերի 24-31-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Չիկագո)՝ 2019 թվականի Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: 2. Ընդունել ի գիտություն, որ Վալերիյ Օսիպյանի`…
Ոստիկանները կայցելեն հանրապետության բոլոր հիմնական և միջնակարգ դպրոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ուսումնական տարվա առաջին օրվանից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ ծառայում են արտակարգ ռեժիմով։ Սրան զուգահեռ, դպրոցականների իրավական գիտելիքները բարձրացնելու, ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոններին ծանոթացնելու, անչափահասների մասնակցությամբ ճանապարհային պատահարներից խուսափելու նպատակով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ենթակա ստորաբաժանումների և ճանապարհային ոստիկանության ծառայողներն…
Ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Արարատի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ,…
Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին
Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն` մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին:…
Վալերիյ Օսիպյանն ընդունել է ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի և Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Լիաննա Ամիրբեկյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը և…
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առջևի նստատեղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության: «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում ոստիկանությունը ակնկալում է նաև…
Ոստիկանները բակային հանդիպումներ են իրականացրել Արարատի մարզում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթական հանդիպումներն անցկացրին ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային բաժինների աշխատակիցները: Նաև նման հանդիպումների շնորհիվ է ամրապնդվում հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը հանցագործությունների կանխման, արագ և օպերատիվ բացահայտման, տարածքի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու լավագույն երաշխիքն է: Ոստիկանները շատ բան ունեին…














