տարածքային կառավարում
Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար
Օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է հրամանագրում:
Խնածախ բնակավայրը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ
Հուլիսի 27-ին Հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և հայտնում է, որ խմելու ջուր կհասնի Խնածախ, ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ «Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի` Խնածախ բնակավայրը տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման…
Սուրեն Պպաիկյանը արձակուրդ է մեկնել
Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-30-ը ներառյալ կմեկնի արձակուրդ: Նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»…
Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում․ Պապիկյան
Հուլիսի 21-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Facebook-ում հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Պապիկյանը նշել է, որ Գյումրին բարեկարգելուն և…
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացմանը վերաբերող հարցեր
Հուլիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի և Եվրասիական զարգացման բանկի Երևանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ քննարկել է Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման հարցը և այդ համատեքստում Եվրասիական զարգացման…
Պապիկյանը ծանոթացել է կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին
Հուլիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Կոտայք մարզ, ծանոթացել Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարության ընթացքին։ «Աղբավայրը կառուցվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում և Հայաստանում կոշտ թափոնների…
Վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը․ ներդրումը կկազմի 1 միլիարդ 365 միլիոն դրամ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը․ ներդրումը կկազմի 1 միլիարդ 365 միլիոն դրամ: «1976 թվականին կառուցված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 116 դպրոցը գտնվում էր վթարային վիճակում։ Սեյսմիկ նորմերին չբավարարելու և հնարավոր վտանգների պատճառով վերջին տարիներին դպրոցի` տարրական դասարանների աշակերտներին տարհանել էին և առավել վտանգավոր մասնաշենքում դադարեցրել…
Պետական սեփականության անշարժ գույքերն օտարվել են արժեքից շուրջ 5 անգամ ցածր գնով
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն…
Հայաստանի նախագահությամբ այսօր անցկացվել է Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը
Այսօր առցանց հարթակում կայացել է Միջազգային էներգետիկ խարտիայի Երևանի ֆորումը, որն այս տարի նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալ, Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի փոխնախագահ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում ողջունել է մասնակից երկրների ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ ֆորումը վերջին մարտահրավերների և զարգացումների համատեքստում քաղաքական երկխոսության, գիտելիքների և փորձի փոխանակման լավագույն հարթակ կծառայի։ «Այսօրվա…
Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի
Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք…
Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի նախագծի աշխատաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ. տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատաժողովին մասնակցել…
Հայաստան են ներմուծվել 27 նոր ուղևորատար վագոններ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստան են ներմուծվել 27 նոր ուղևորատար վագոններ: ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: https://www.facebook.com/604152089793663/videos/1169067246942058
184 միլիոն 631 հազար դրամի ներդրում Վանաձորում
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորում կվերակառուցվի 11-րդ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։ Նույն ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի առաջին մասնաշենքը, երկրորդը վերակառուցելու որոշումը կայացվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Վանաձոր կատարած այցի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ նախարար Սուրեն…
Պապիկյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՏԿԵ…













