fbpx
Երևան

Վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը․ ներդրումը կկազմի 1 միլիարդ 365 միլիոն դրամ

dproc

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վերակառուցվում է Երևանի թիվ 116 դպրոցը․ ներդրումը կկազմի 1 միլիարդ 365 միլիոն դրամ:

«1976 թվականին կառուցված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 116 դպրոցը գտնվում էր վթարային վիճակում։ Սեյսմիկ նորմերին չբավարարելու և հնարավոր վտանգների պատճառով վերջին տարիներին դպրոցի` տարրական դասարանների աշակերտներին տարհանել էին և առավել վտանգավոր մասնաշենքում դադարեցրել աշխատանքը։ Շենքը առհասարակ հարմարեցված չէր ներառական կրթության համար, իսկ խարխլված հիմքերն օրեցօր ավելի վտանգավոր էին դառնում դպրոցում սովորող 549 աշակերտի համար։

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով ակտիվ ընթացքի մեջ են դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները։
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է շուրջ 1 միլիարդ 365 միլիոն դրամ, որով հնարավոր կդառնա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքի կառուցումը։

Դպրոցը սեյսմակայույն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հանդիսությունների սրահ, մարզադահլիճ։
Շինարարական աշխատանքներով պայմանավորված` թիվ 116 դպրոցի գործունեությունը շարունակվում է հարևան թիվ 152 դպրոցում՝ երկրորդ հերթափոխով, որի պատճառով աշակերտների թիվը պակասել է ընդամենը տասով, սպասվում է, որ շենքի վերակառուցումից հետո դպրոց հաճախող երեխաների թիվը կավելանա ավելի քան հարյուրով։ Նոր կառուցվող շենքը նախագծվել է 648 աշակերտի համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ