Տեղեկատվություն
ԱԱԾ-ն շարունակում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգել
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ…
Մեկնարկել է React.JS, Project Management, Technical Recruitment, Digital Marketing դասընթացների գրանցումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ սկսվել է «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)», «React.JS» տեխնոլոգիական մասնագիտություններով համաֆինանսավորվող դասընթացների գրանցումը։ Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը: Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական…
Բացառեք ԶՈւ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսային հարցումներին պատասխանել
Տավուշի մարզպետարանը գրառում է կատարել Facebook-ում: «Բացառեք ՀՀ-ում` մասնավորապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսային հարցումներին պատասխանելը ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին` անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցհարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ…
Ընդունվում են Node.JS, Android, Java/Spring fr. տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության հայտերը
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ արդեն իսկ ընդունվում են «Node.JS», «Android», «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները։ Մեկնարկել է «Node.JS», «Android» և «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը: Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:…
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում: Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ նրանց օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում տարածաշրջանում ընթացող գործընթացների և զարգացումների մասին։
Սահմանային իրավիճակի ամփոփում
Պաշտոնական տեղեկատվություն ենք ստանում սահմանային իրավիճակի մասին: «Ողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական ԱԹՍ-ն՝ Orbiter-3 տեսակի։ Այն խոցվել է ОСА-АКМ-ով, որը մոդեռնիզացրել են Հայաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները: Vիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմականում…
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ապրիլյանին արված նկարներ ու տեսանյութեր են տարածում
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր, գրում է Տեղեկատվության ստուգման հարթակը։ Նշվում է, որ տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ,…
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում թեմայով հեռավար դասընթաց` ՊԵԿ-ում
ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց: «Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ…
Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթները կկայանան հուլիսի 5-ին և 7-ին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթները կկայանան հուլիսի 5-ին և 7-ին: «ԿԱՐԵՎՈՐ Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթների մասին Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 5-ին (ժամը՝ 20։30-ին) «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։ Տոմսերն ազատ վաճառքի…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել: Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ «Հեռախոսազրույց ունեցա նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Շնորհավորեցի պրն Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Տեղեկատվություն փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ»,- ասված է…
Ինչպե՞ս ընտրել դիպուկ վերնագիր, որը կապահովի մեծ թվով դիտելիություն
19 վերնագիր գրելու կանոն, որոնք մեծ թվով դիտելիություն և տարածում կապահովեն ձեր հրապարակումներին։ Հրապարակումներ անելիս պետք է ուշադրությունը սևեռել վերնագրերի ընտրության վրա։ Անհրաժեշտ է այնպես անել, որ վերնագրերը «խոսեն» ձեր նյութի փոխարեն։ Իրականում, ձեր նյութի վերնագիրն ավելի կարևոր է, քան բուն հոդվածը։ Ի վերջո, ու՞մ է հետաքրքրում, թե որքան լավն է ձեր հոդվածը, եթե ոչ…
Հայաստանի կառավարությունը վճռական է. ԱԳ նախարարի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովին: «Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը:…
Մաքսատուն-վարչություններում ապահովվում է քաղաքացիների անվտանգ սպասարկումը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես…















