Տեղեկատվություն

  • Իրանում տեղեկությունների բացակայությունը անհանգստացնում է

    Իրանում տեղեկությունների բացակայությունը անհանգստացնում է

    35 տարի է Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, բայց ՀՀ կառավարությունը դեռևս չունի մեխանիզմներ, որով կկարողանար գոնե իր հարևան երկրի հայ համայնքի հետ ամենօրյա կապն ապահովել։

  • Perplexity. DeepSeek R1-ն առանց գրաքննության՝ առավել մատչելի բոլորի համար. P

    Perplexity. DeepSeek R1-ն առանց գրաքննության՝ առավել մատչելի բոլորի համար. P

    Perplexity-ն իր բոլոր հարթակներում ներկայացրել է DeepSeek R1 նոր մոդելը։ Օգտատերերը կարող են զգալ արհեստական ինտելեկտի այս վերջին ձեռքբերումը՝ միացնելով Pro Search-ը R1-ով՝ համացանցում, բջջայինում կամ MacOS-ում։ DeepSeek R1 մոդելը տեղակայված է ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող սերվերներում, ինչը նշանակում է, որ օգտատերերի տվյալները չեն փոխանցվում մոդելի մատակարարին կամ Չինաստանին։ Ավելին, Perplexity-ն վերացրել է պատասխանների գրաքննությունը։…

  • ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է

    ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է

    Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։

  • Twitter-ը պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում. Իլոն Մասք

    Twitter-ը պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում. Իլոն Մասք

    Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը Twitter սոցիալական ցանցի սեփականատերն է, հայտարարել է, որ այն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում: «Twitter-ն անպայմանորեն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում»,-հայտարարել է Մասքը: Նա նշել է, որ հենց դա է Twitter-ի առաքելությունը: Հոկտեմբերի վերջին Մասքը վերջնականապես փակել է Twitter-ի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: Նա խոստացել…

  • ԱՆ-ն թարմացված տեղեկատվություն է հայտնել թունավորվածների մասին

    ԱՆ-ն թարմացված տեղեկատվություն է հայտնել թունավորվածների մասին

    ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է հայտնել թունավորվածների մասին։ ««Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Նոյեմբերի 6-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են: Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ծախսերի հաշվետվությունը…

  • ԵԱՀԿ-ն և հայկական ուղին. ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից

    ԵԱՀԿ-ն և հայկական ուղին. ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից

    Օրվա կարևոր լուրն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱՆԳ նախարարների հանդիպումն էր։ Կարող ենք համարել, որ այս իրադարձությունը իրավիճակ է փոխում, քանի որ համանախագահները Ադրբեջանին դրել են շրջանակների մեջ և բերել Մինսկի խմբում բանակցելու։ Դա հույս է տալիս՝ մեր կողմին թույլ կտա ավելի բաց և համարձակ գտնվել ու դրսևորել թե՛ սեփական ժողովրդի առաջ,…

  • Քննչական կոմիտեն հերքում է դատախազների վեճի մասին տեղեկությունը

    Քննչական կոմիտեն հերքում է դատախազների վեճի մասին տեղեկությունը

    Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հերքում «Armlur.am» կայքում հրապարակված լուրը։ Հաղորդագրությունում ասվում է․ «2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ «Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ: Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի…

  • Լուրերը, թե իբրև Օնիկ Գասպարյանի ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել հեռու է իրականությունից. ԳՇ

    Լուրերը, թե իբրև Օնիկ Գասպարյանի ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել հեռու է իրականությունից. ԳՇ

    ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ում գրում է. «Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլյացիա։ Խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը,…

  • Ադրբեջան գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր. խնդիրն արդեն լուծված է (ԼՈւՍԱՆԿԱԱՐ)

    Ադրբեջան գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր. խնդիրն արդեն լուծված է (ԼՈւՍԱՆԿԱԱՐ)

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե Ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանեցին եղելությունը։ «Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ…

  • ԱԱԾ-ն՝ թուրքական ԶՈւ-ի ներկայացուցիչների ՀՀ մուտքի մասին լուրի վերաբերյալ

    ԱԱԾ-ն՝ թուրքական ԶՈւ-ի ներկայացուցիչների ՀՀ մուտքի մասին լուրի վերաբերյալ

    Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին պաշտոնապես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ «Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից», – ասված է…

  • Ինքնաթիռի առևանգման մասին պաշտոնական տեղեկություն չի ստացվել․ Քաղավիացիայի կոմիտե

    Ինքնաթիռի առևանգման մասին պաշտոնական տեղեկություն չի ստացվել․ Քաղավիացիայի կոմիտե

    ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին…

  • Շուշիի վերաբերյալ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել է ու այն այժմ ադրբեջանական մամուլի գլխագրերում է․ Infocheck

    Շուշիի վերաբերյալ Փաշինյանի խոսքը մանիպուլացվել է ու այն այժմ ադրբեջանական մամուլի գլխագրերում է․ Infocheck

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Երեկ՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո մամուլում «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է» վերտառությամբ լուրեր տարածվեցին։ Լրատվականները վարչապետին ցիտելով մեջբերում էին. «Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»: Այս մեջբերումն այսօր արդեն ադրբեջանական մամուլի գլխագրերում…

  • Համացանցում ենթադրյալ գերեվարվածների ցուցակներ են տարածվում, որոնք չճշտված են և խուճապ են առաջացնում. ՔԿ

    Համացանցում ենթադրյալ գերեվարվածների ցուցակներ են տարածվում, որոնք չճշտված են և խուճապ են առաջացնում. ՔԿ

    Քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ…

  • Կարմիր շուկայում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում․ Պողոսյան

    Կարմիր շուկայում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում․ Պողոսյան

    Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»: https://www.facebook.com/Vahrampoghosyan84/posts/159470622601499?__cft__%5B0%5D=AZXVAwdQHVCa3oFmSV58GRMjjgAedEYvEw_sukMfRJHsLwP3UtTTSMLHAYTuV6idfxDIXklfggGDbu7iijPwFzi3zyfUYuxt89Ef2z5AeecVyuI77RZgWn9QyNveNHzto1gxxb1tZQkFZYSzNIwgi7AF&__tn__=%2CO%2CP-R

  • Հրաժարականների դիմումների մասին տեղեկատվությունը կեղծ է․ Ոստիկանություն

    Հրաժարականների դիմումների մասին տեղեկատվությունը կեղծ է․ Ոստիկանություն

    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։ Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝…