Տոկիո
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին կմեկնարկեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: «Արմենպրեսը» ներկայացրել է Հայաստանի մարզիկների ժամանակացույցը: Հուլիսի 24-ին որակավորման փուլի արգելքը կփորձի հաղթահարել Հայաստանի միակ մարմնամարզիկը` Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկները պայքարը կսկսեն լուսաբացին՝ Երևանի ժամանակով 05:00-ին: Հուլիսի 25-ին Օլիմպիական խաղերում սկսվում է բռնցքամարտի մրցաշարը:…
Օլիմպիական խաղերի ճամբարում քովիդով վարակի 91 դեպք է գրանցվել
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճամբարում շարունակվում են կորոնավիրուսի վերաբերյալ թեստավորումներ։ Վերջին մեկ օրվա ընթացքում թեստավորումներն ի հայտ են բերել 12 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Տոկիո-2020-ի կազմկոմիտեի պաշտոնական կայքից։ Այսպիսով՝ վարակակիրների ընդհանուր թիվը ճամբարում հասավ 91-ի, որոնցից միայն 32-ն են ժամանած հյուրեր, մյուսները տեղացիներ են։
Ավստրալիան կրկին կընդունի ամառային Օլիմպիական խաղերը
Միջագային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունեց՝ 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացնել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։ Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում։ Նշենք, որ Ավստրալիան արդեն 2 անգամ ընդունել է ամառային Օլիմպիական խաղերը։ Առաջինը 1956-ին՝ Մելբուրնում, երկրորդում 2000 թվականին՝ Սիդնեյում։ Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը նախատեսված է հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 8-ին։
Օլիմպիական խաղերի բացմանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Բայդենի կինը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տիկին՝ Ջիլ Բայդենը։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից։ Նշվում է, որ ԱՄՆ պատվիրակության կազմում է լինելու նաև Ճապոնիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ը մեկնարկելու է հուլիսի 23-ին՝ 2 օրից, և ավարտվի օգոստոսի 8-ին։
Ճապոնիայի համար Օլիմպիական խաղերն արժեցել են 15 մլրդ եվրոյից ավել
Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ճապոնիայի ու Տոկիոյի կառավարությունների համար արժեցել է 15,4 միլիարդ դոլար։ Այս մասին ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի նիստին ասել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտերի նախագահ Տոկիրո Մուտոն։ Նա նշել է, որ նախապես ծրագրված բյուջեին ևս 900 միլիոն է տրամադրվել՝ խաղերի անկացման համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը պետք է կայանային նախորդ տարի, սակայն…
Հայ օլիմպիականները մեկնում են Տոկիո
Հուլիսի 19- ին ՀԱՕԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով: «Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել: Այսօր լուսադեմին մեկնել են նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը,…
3 հայ բռնցքամարտիկներ մեկնեցին Տոկիո
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ 3 բռնցքամարտիկներն այս գիշեր մեկնեցին Ճապոնիա։ Նրանց հետ են նաև հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն և Կարեն Ղազարյանն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Նրանք մեկնել են Երևան-Վիեննա-Տոկիո չվերթով։ Մեկնած բռնցքամատիկներն են Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը։ Նշենք, որ Օլիմպիական խաղերում առաջինը ռինգ է…
Ջոկովիչը հաստատել է, որ մասնակցելու է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին
Աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը հայտնել է, որ իր ազգային թիմի կազմում կմասնակցի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին։ «Ես շատ հպարտ եմ, որ մեկնում եմ Տոկիո և միանում մեր թիմին` պայքարելու օլիմպիական խաղերի ամենաբարձր տեղերի համար: Ինձ համար Սերբիայի հավաքականում խաղալը միշտ եղել է առանձնահատուկ ուրախություն և մոտիվացիա: Ամեն ինչ կանեմ սերբ երկրպագուներին ուրախացնելու համար»,…
Օլիմպիական մայրաքաղաքում՝ Տոկիոյում, արտակարգ դրություն է հայտարարվել
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում և դրան հարակից բնակավայրերում կտրուկ աճել է կորոնավիրուսի դելտա շտամով վարակումների թիվը։ Այս հանգամանքից ելնելով՝ այդ վայրերում հայտարարվել է արտակարգ դրությունը, որը կտևի հուլիսի 12-ից հուլիսի 22-ը։ Այս մասին հայտնում է Kiodo-ն։ Նշվում է, որ Տոկիոյում ու հարակից բնակավայրերում Օլիմպիական խաղերը կանցնեն առանց հանդիսականների։
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների
Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը այս տարի անցկացվելու են առանց երկրպագուների: Այսպիսի որոշում է կայացվել կորոնավիրուսի համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով: «Վերջնական որոշում ենք կայացրել, որ Տոկիոյի խաղերում երկրպագուների մուտքը փակ կլինի»,- շեշտել է Տոկիո-2020-ի կազմակերպիչ Տամայո Մարուկավան: Կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր տոմսեր էին գնել: Հայտնի է, որ երեկ Տոկիոյում գրանցվել է կորոնավիրուսի…
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին
The Guardian-ի հաղորդմամբ՝ Grand Slam-ի մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը որոշել է հրաժարվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցությունից։ «Իմ անունը չկա մասնակիցների թվում։ Իսկ եթե կա, ուրեմն չպետք է լիներ»,- ասել է Ուիլյամսը։
Իզաբելա Յայլյանը և Սիմոն Մարտիրոսյանը կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի (59 կգ) և Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՀԱՕԿ-ն այդ կապակցությամբ պաշտոնական գրություն է ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից։ Հավելենք, որ ծանրամարտի համաշխարհային դասակարգման աղյուսակում Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է իր քաշային կարգում, իսկ…
Կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի աթլետիկայի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 50 աթլետ: Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար, սակայն մարզիկներին չի հաջողվել լրացնել սահմանված նորման: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Գնդի հրում և սկավառակի նետում ձևերում տղաներից առաջատարը Մանուկ Մանուկյանն է, իսկ կանանցից՝ համապատասխանաբար Դիաննա Արզումանյանը և Ժաննա Շահնազարյանը:…
Օլիմպիական խաղերի մասնակիցներին կարգելվի շփվել մարզիկների և տեղի բնակչության հետ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում։ Արգելվելու են մարզիկների և պատվիրակությունների անդամների շփումները տեղի բնակչության հետ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Նա նաև նշել է, որ Pfizer- ը մտադիր է անվճար պատվաստանյութ տրամադրել բոլոր երկրների մարզիկներին: Տոկիոյի օլիմպիական…
Ճապոնացիների մեծ մասը կողմ է Օլիմպիական խաղերը չեղարկելուն կամ հետաձգելուն
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին կարճ ժամանակ է մնացել՝ ընդամենը 100 օր։ Այս ֆոնին, Ճապոնիայի բնակչության մեծ մասը անհամաձայնություն է հայտնել Օլիմպիական խաղերը նշված ժամկետներում անցկացնելուն։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ բնակչության միայն 24,5 տոկոսն է կողմ ՕԽ-ի արդեն որոշված ժամկետներում անցկացմանը։ Ճապոնացիները 39,2 տոկոսն առահասարակ կողմ է, որ խաղերը լիովին չեղարկվեն,…














