փոխհատուցում
Սիսիանում ձնահյուսի հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին կտրվի փոխհատուցում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին, տեղեկացնում են հիմնադրամից։ Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ»…
2018թ. տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն դրամի…
Կառավարության որոշումը սահմանամերձ համայնքների վերաբերյալ
Կառավարությունը 9 մլրդ 288 մլն 712 հազար դրամ հատկացրեց , Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 1), Վայոց Ձորի (թվով 2) և Տավուշի մարզերի (թվով 11), 16 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Կուզբասի զոհված հանքափորների ընտանիքները փոխհատուցում կստանան
ՌԴ Կեմերովոյի շրջանի զոհված հանքափորների ընտանիքները 3 մլն ռուբլի փոխհատուցում կստանան, տեղեկացնում է մարզային իշխանության պաշտոնական կայքէջը: Մարզի իշխանությունները զոհերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի կհատկացնեն 100 հազարական ռուբլի և առանձին դրամական փոխհատուցում հուղարկավորության համար: Բացի այդ` զոհերի երեխաները կստանան անվճար բուժօգնություն և կրթություն: Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին հանքափորներին տեղափոխող ավտոբուսը շրջվել էր, ինչի հետևանքով զոհվել էր 8…
Telegraph-ը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից
The Telegraph բրիտանական հրատարակչությունը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից՝ հունվարի 19-ի հրապարակման մեջ նրան վիրավորելու համար: Մասնավորապես, հրատարակչությունը ներողություն է խնդրել Մելանիայի ընտանիքի մասին փաստերի խեղաթյուրման և նրա՝ համալսարանում ուսման մասին լուրերի համար: Հրատարակչությունը նաև նշում է, որ «տիկին Թրամփը, մինչև ամուսնուն հանդիպելը, հաջողակ, պրոֆեսիոնալ մոդել էր, և աշխատել է առանց ամուսնու…
Պետությունն ամբողջությամբ փոխանցելու է չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի: Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ: Այսօր, հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի…
Սպիտակ տունը հաստատեց չվճարվող արձակուրդ ուղարկված ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին ստորագրել Է պետական այն ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը, որոնք աշխատավարձ չեն ստանում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Օրենքի տեքստում չի նշվում վճարումների ստույգ գումարը, այլ միայն ասված Է կառավարության աշխատանքի կասեցումից «տուժած ֆեդերալ եւ մյուս պետծառայողների…
Կառավարությունը որոշեց փոխհատուցում տրամադրել Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին
Կառավարությունը 2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի՝ Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության միջոցով փոխհատուցման նպատակով արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 3 մլն 800 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքները բողոքի հերթական ակցիան են անցկացնում
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ընտանիքների մոտ 80 ներկայացուցիչներ, բողոքելով իրենց զոհված հարազատների համար փոխհատուցում չվճարելուց, այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի առաջ։ Ինչպես տեղեկացնում է armtimes.com-ը, նրանք վանկարկել են «Շահիդների իրավունքներն անկասելի են» կարգախոսը։ «Մենք արդեն յոթերորդ անգամ ենք հավաքվում, որպեսզի մեր պահանջները կառավարությանը հասցնենք։ Սակայն որեւէ արդյունք չկա։ Պաշտոնյաներն ամեն անգամ տարբեր խոստումներով մեզ ուղեկցում են»,-…









