Քուվեյթ

  • Facebook-ում և Instagram-ում ստրկավաճառության նպատակով ստեղծված պրոֆիլներ են հայտնաբերել. BBC

    Facebook-ում և Instagram-ում ստրկավաճառության նպատակով ստեղծված պրոֆիլներ են հայտնաբերել. BBC

    Քուվեյթի ոստիկանությունը հայտարարել է, որ մի քանի սոցցանցերում պրոֆիլներ է հայտնաբերել, որոնք օգտագործվել են ստրկավաճառության նպատակով։ Այս մասին հայտնում է BBC-ը: BBC-ի արաբական ծառայությունն իր հետաքննության շրջանակում մի ամբողջ շուկա է հայտնաբերել Google-ի եւ Apple-ի հավելվածներում, որոնց թվում են ՝ Facebook-ը եւ Instagram-ը: Հաղորդվում է, որ հետևյալ պրոֆիլներում վաճառքի համար առաջարկվել են կանայք՝ «վաճառվում է…

  • Նախագահ Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրենը

    Նախագահ Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրենը

    Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի…

  • Քուվեյթում 63°C ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

    Քուվեյթում 63°C ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

    Քուվեյթում գրանցվել է 63°C առավելագույն ջերմաստիճան: Այն նոր համաշխարհային ռեկորդ և աննախադեպ է Երկիր մոլորակի համար։ Արդեն 5 մարդ է զոհվել շոգից, ինչից հետո տեղի իշխանությունը հորդորել է դուրս չգալ բաց արևի տակ և խմել չափից շատ ջուր։ Այս մասին հաղորդում է Քուվեյթի Էլ Կաբաս լրատվականը: Օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել է 1913 թվականի հուլիսի…

  • Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է

    Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի…

  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին Ազգային տոնի առթիվ

    Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին Ազգային տոնի առթիվ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ։ Վստահ եմ, որ մեր երկրները մեծ ներուժ ունեն քաղաքական, մշակութային, գիտական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում…

  • Զույգը բաժանվել է ամուսնությունից 3 րոպե անց

    Զույգը բաժանվել է ամուսնությունից 3 րոպե անց

    Քուվեյթում նորապսակ ամուսինները բաժանվել են ամուսնությունից երեք րոպե անց։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը: Ամուսնությունը գրանցելուց հետո հարսը սայթաքել է, ինչի պատճառով ամուսինը նրան անվանել է «հիմար»։ Դրանից հետո հարսն արտասվելով վերադարձել է զույգերի ամուսնությունը գրանցման գրասենյակ և պահանջել անվավեր համարել ամուսնությունը «ամուսնու կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով»։ Նշվում է, որ արարողությունը կատարած դատավորը հենց…

  • Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Էմիրին

    Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Էմիրին

    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ դեկտեմբերի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր, Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Sabah Al-Ahmad Al-Jaber Al-Sabah): Հանձման արարողությանը հետևած առանձնազրույցի ժամանակ Էմիր Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը Էմիրին…